Բադասյան. Այն պատճառները, որով արտակարգ դրությունը հայտարարվել էր, շարունակում են գոյություն ունենալ
Կառավարության արտահերթ նիստում հավանության արժանացավ օրակարգում ընդգրկված միակ հարցը՝ Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
Զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ կորոնավիրուսային հիվանդության դեպքերի ընթացքը շարունակվում է, մարտի 16-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 14 հազար 639։
«Ակնհայտ է, որ այն պատճառները, որով արտակարգ դրությունը հայտարարվել էր, շարունակում են գոյություն ունենալ, դրանց արձագանքելու պատճաշ և արդյունավետ մեխանիզմն ապահովելու համար անհրաժեշտ է կրկին երկարաձգել արտակարգ դրության ժամկետը»,- նշեց նախարարը։
Առաջարկվում է մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը՝ հունիսի 13, ժամը 17։00, 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը ժամը 17։00- ն ներառյալ ժամկետով երկարաձգել։ Սա արդեն երրորդ երկարաձգումն է։
Նախարարն ասաց, որ նախագծում որոշակի փոփոխություններ է կատարվել. «Առաջարկվում է արտակարգ դրության ընթացքում սահմանափակել Հարկադիր կատրումն ապահովող ծառայության լիազորությունները, որ վերջինս հնարավորություն ունենա արգելանք չդնել կամ բռնագանձում չտարածել այն դրամական միջոցների վրա, որոնք տրամադրվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից այլ ֆիզիկական անձանց կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրների առաջացումը կանխարգելելու կամ կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար։
Ունենք հիմա նման դեպքեր, երբ իրավաբանական անձիք որոշակի սոցիալական աջակցություն են տալիս որոշակի խմբերի, քանի որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արդեն արգելանքներ էր դրել կատարողկան վարույթի շրջանակներում, նշված սոցիալական աջակցությունը չի ծառայել իր նպատակին»։
Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է հանե համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկ սահմանելու իմպերատիվ պահանջը՝ դա թողնելով ըստ իրավիճակի առողջապահության նախարարի կողմից սահմանելուն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ազգային ժողովում տեղի կունենա հատուկ նիստ, բոլոր մանրամասները կքննարկեն։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Արտակարգ դրության երկարաձգումը չունի այլ նպատակ, քան այս իշխանության հեռացման հետաձգումը
- Քայլականներն իրենց արտակարգ են զգում արտակարգ դրության պայմաններում.Մելիքյան
- Արտակարգ դրությունը մեկ ամսով կերկարացվի.Փաշինյան
- Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվում է
- Այո, արտակարգ դրությունը կերկարացվի.Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին