Դիմակ չկրելու համար չի կարելի ուժ կիրառել, բայց եթե այլ զարգացումներ են լինում՝ պետք է. վարչապետ
«Ես Ձեզ կոչ եմ անում, որ ոստիկանությանը հորդորեք՝ համապատասխան միջոցառումներ իրականացնելիս հաշվի առնեն բոլոր չափանիշները»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Նրա խոսքով, կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակահատվածում բոլոր երկրները մոնիթորինգի տակ են առ այն, թե մարդու իրավունքները որքանով են սահմանափակվում, իսկ ՀՀ-ում դեպք եղավ, երբ դիմակ չդնելու համար ոստիկանը քաղաքացու թևը ոլորել էր, նրան գետնին գցել ու ոտքը դրել էր քաղաքացու գլխին, թեև կարող էր ուղղակի արձանագրություն կազմել ու տուգանել նրան։
«Դուք պատրաստվո՞ւմ եք այս ուղղությամբ որևէ քայլ անել»,- հարցրեց պատգամավորը։
Պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կհամաձայնի Մարուքյանի հետ թևը ոլորելու և գետնին տապալելու հետ կապված, եթե դա տեղի ունենա օրենքով չնախատեսված կարգով և օրենքով չնախատեսված դեպքերում, կամ ուժի կիրառման վերազանցման դեպքում։
«Ես ուզում եմ հիշեցնել, որ ոստիկանությունը ուժային կառույց է, և օրենքով սահմանված դեպքերում իրավունք ունի կիրառել ուժ։ Ուղղակի դիմակ չկրելու համար չի կարելի ուժ կիրառել, դա պարզ է բոլորին։ Բայց եթե դիմակ չկրելու համար քաղաքացու հետ հաղորդակցության ընթացքում տեղի են ունենում այլ զարգացումներ, իհարկե պետք է ուժ կիրառի ոստիկանությունը։ Իսկ ընդհանուր առմամբ, Ձեր մտագոհությունները կիսում եմ»,- ասաց վարչապետը։
Հարակից հրապարակումներ`
- Թանդիլյան. Բուժաշխատողներն արդեն բախվում են սոցիալական խնդիրների
- Ինչո՞ւ ավելի վաղ չէիք ներգրավում մարզային հիվանդանոցները՝ COVID-19-ի դեմ պայքարում. Սամսոնյան
- Չկարողացանք ճիշտ սահմանը գտնել՝ ինչքան հանգստացնել մարդկանց, ինչքան՝ խուճապ տարածել. վարչապետ
- 12.06.2020 թ. Կորոնավիրուսով 17 հիվանդ է մահացել
- Ոստիկանությունն իրավունք ունի իրավաչափ ուժ կիրառելու. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին