ԱՆ. Նախարարությունը տվյալների նման բազա չունի
Ադրբեջանցի հաքերի կողմից կորոնովիրուսով հիվանդ հայաստանցիների ու նրանց հետ շփում ունեցած հազարավոր մարդկանց տվյալների հրապարակումից հետո Panorama.am-ն առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց՝ պարզե՞լ են, թե որ համակարգչի նկատմամբ է եղել հաքերային հարձակումը, ինչքա՞ն տվյալներ են գողացվել, ի՞նչ քայլեր են ձեռնարկվել անվտանգության ուժեղացման համար։
Նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ ինչքանով տեղյակ է՝ իրավապահները զբաղվում են խնդրով։
«Իսկ ԱՆ-ն նման բազա չունի»,- նշեց նա։
Ազգային անվտանգության ծառայությունից Panorama.am-ը հետաքրքրվեց՝ տեղյա՞կ են հրապարակմանը, եթե այո, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում։
Մամուլի կենտրոնից ասացին՝ հարցերին կպատասխանեն ավելի ուշ։ Մեկ ու կես ժամ անց ծառայությունից որևէ պատասխան դեռ չկա։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Վրթանեսյան.Պետք է հետաքննություն արվի՝ պարզելու, ինչպես են տվյալները հայտնվել ադրբեջանցիների մոտ
- Կորոնավիրուսով հիվանդ հազարավոր հայաստանցիների տվյալներ հայտնվել են ադրբեջանցի հաքերի ձեռքում