Բելառուսում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 721 դեպք
Անցած օրվա ընթացքում Բելառուսում COVID-19-ի գրանցված դեպքերի թիվն ավելացել է 721-ով և հասել 53,241-ի, մահացել է ևս 5 մարդ։ Ընդհանուր առմամբ, մահացել է 303 հիվանդ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այդ տվյալը հրապարակել է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Ուրբաթ օրվա տվյալներով, Բելառուսում COVID-19-ի դեպքերի թիվը 52 520 էր, մահացել էր 298 հիվանդ:
Հանրապետության առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկը հինգշաբթի ասել էր, որ Բելառուսում COVID-19-ով վարակվածության մակարդակի հետ կապված իրավիճակը դրական միտում ունի, բարդ կայունության ժամանակաշրջանից հետո նոր վարակների թվի աճը դանդաղել է:
Այս շաբաթ օրական վարակվածության դեպքերի աճը նվազել է մինչև 700-ի: Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 21-ին ասել էր, որ երկրում համաճարակաբանական իրավիճակը աստիճանաբար բարելավվում է, բայց հանգստանալ պետք չէ: Հետագայում նա Բելառուսի առողջապահական համակարգին կոչ է արել նախապատրաստվել վարակի հավանական երկրորդ ալիքին:
«COVID-19-ի թեստավորման դրական 53,241 դեպք է արձանագրվել: Ընդհանուր առմամբ, անցկացվել է 714,324 թեստ», - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ ասվում է, երկրում վարակի տարածման ողջ ժամանակահատվածում 303 հիվանդ է մահացել, որոնք ունեցել են մի շարք քրոնիկ հիվանդություններ:
Ըստ մամուլի ծառայության, հունիսի 13-ին Բելառուսում ապաքինվել է 29 111 հիվանդ, 1351-ով ավելին է, քան նախորդ օրը: Անցած օրվա ընթացքում ապաքինվածների թիվը առավելագույնն է եղել՝ երկրում վարակի գրանցման պահից ի վեր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան