«Ժողովուրդ». Փաշինյանն ակնհայտ ցույց է տվել, որ դժգոհ է Արայիկ Հարությունյանից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» թերթի կառավարության աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին թեժ իրավիճակ է եղել կառավարությունում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել իր ղեկավարած գերատեսչության կատարած աշխատանքները:
Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանն ակնհայտ ցույց է տվել, որ Հարությունյանը նախարարության ռազմավարության, կրթական ոլորտում փոփոխությունների հետ կապված որևէ աշխատանք չի կատարել: Նախարարի հիմնական ծրագիրը վերաբերվել է դպրոցների, կրթական հաստատությունների վերանորոգման աշխատանքներին, ու բոլորի մոտ տպավորություն է եղել, թե հաշվետվությունը քաղշինությանն է վերաբերում, և ոչ թե կրթական համակարգին:
Ի դեպ, երբ վարչապետը կոնկրետ հարց է բարձրաձայնել, նախարար Հարությունյանը ուղղությունը փոխել է դեպի իր տեղակալ Ժաննա Անդրեասյանը, որպեսզի նա պատասխանի ոլորտին առնչվող հարցերին: Իրավիճակն այնքան թեժ է եղել, որ վարչապետը փաստացի հայտարարել է, որ ոլորտում որևէ փոփոխություն չի տեսնում, ու հայտարարել է, որ քննարկումը կշարունակեն հաջորդ շաբաթ, որպեսզի ավելի լավ պատրաստվեն հաշվետվությանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- Սևանա լիճ բաց է թողնվել 371 000 գեղարքունի և ամառային իշխանի մանրաձուկ
- Սևանա լիճ է բաց թողնվել 200 000 մանրաձուկ (լուսանկարներ, տեսանյութ)
- Արտահերթ կարգով Սևանա լիճ է բաց թողնվել 43 հազար գեղարքունի և ամառային իշխանի մանրաձուկ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան