Միքայել Մինասյան. Շղթաներից փախած ֆեոդալը. թալան՝ երկաթ արտահանելով
Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութը սկսեց լավ լուրով.
«Մեր երկրում տեղի ունեցած դարի հրաշքը, մեր առաջնորդը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, նույն ինքը հայոց ամենայն փրկիչը, որը փրկել է ժողովրդին, կարողացավ առողջանալ վեց օրում, դուք հասկանո՞ւմ եք՝ դա ի՞նչ հրաշք է»։
Նա նկատեց, Փաշինյանի բուժվելուց հետո թռան վերև բուժվածների, առողջացածների թիվը, իսկ վարակվածների թիվը՝ հակառակը, իջավ ներքև։ Նա նկատեց, որ այս ամենից հետո Նիկոլ Փաշինյանն իրեն կարող է համեմատել Հիսուս Նազովրեցու հետ, ինչպես բազմիցս արել է։
«Ես այսուհետ Նիկոլ Փաշինյանին կոչելու եմ Նիկոլ Իջևանցի, այսուհետ չեմ վախենալու, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը խայտառակ ճգնաժամի արդյունքում մնալու է սոված»,-ասաց Մինասյանը։
Նախկին դեսպանի խոսքով, այժմ կարող ենք Հայաստանի Հանրապետությանը կոչել Փրկիչ Նիկոլ իջևանցու ֆեոդալ տարածք։
«Ժողովուրդը երբ գոռում էր՝ մենք ենք տերը մեր երկրի, չգիտեին, որ իրենք ստրուկներն ու ծառաներն են Նիկոլ Փաշինյանի, նա կարողանում է մի օրվա ընթացքում փոխել կարևորագույն պաշտոնյաների նույնիսկ առանց փորձ կատարելու բացատրել, թե ինչու է փոխել ԱԱԾ տնօրենին ու նշանակել ոմն երիտասարդի։ Անհասկանալի է, թե ինչու նա թքած ունի ժողովրդի կարծիքի վրա։ Անհասկանալի է, թե ինչու է նա պատերազմող երկրի գլխավոր շտաբի պետին ազատել, երբ բանավոր թույլ էր տվել կազմակերպել որդու հարսանիքը, իսկ մեկ օր անց ազատում է՝ նույնիսկ չբացատրելով հանրությանը, այն ժողովրդին, ով բղավում էր, մենք ենք տերը մեր երկրի։ Իսկ պատասխանը շատ պարզ էր, իսկ ԳՇ պետը պահանջեց հնարավորություն՝ պատասխանելու ինձ։ Հայաստանը զենքի խայտառակ միջազգային սկանդալի մեջ է, որը գնալով պրոբլեմներ է հավաքում իր շուրջ»,- մանրամասներ ներկայացրեց նա։
Մինասյանն ասաց, Փաշինյանը չցանկացավ ներկայացնել, թե ինչու փոխեց ՊԵԿ նախագահին՝ վտանգելով բյուջեն։ Իսկ Դավիթ Անանյանը, ըստ նրա, խնդրել է Նիկոլ Փաշինյանին թույլ տալ գոնե ձևական քրեական գործ հարուցել ծխախոտի արտահանման հետ կապված, քանի որ խնդիր կա։
Ինչ վերաբերում է ոստիկանապետի փոփոխությանը, ապա նա նկատեց, որ ոստիկանները համարձակվել էին կպնել Նիկոլ Փաշինյանի հին ու նոր ընկերներին։
Նախկին դեսպանի խոսքով, Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գլխավորությամբ գործում է երկաթի մաֆիա, որի գործունեության արդյունքում արտահանվել է 50 հազար տոննա մետաղական ջարդոն, ընդ որում, 1 տոննայի դիմաց 80 հազար դրամը չի վճարվել, ինչի հետևանքով թալանվել է 4 մլրդ դրամ։
«Հայաստանի Հանրպետությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գլխավորությամբ Հայաստանի հարկային, մաքսային համակարգում գործում է մաֆիա, որը թույլ է տվել հայ ժողովրդին թալանելու չորս միլիարդ դրամ։ Սա թալանի ուղիղ ապացույց է»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Դարբիններ կգան շուտով
- Միքայել Մինասյան. Գեներալ Արշակ Կարապետյանն գաղտնի գործուղվել է Վորոնեժ
- Միքայել Մինասյան. Մեդիահիստերիան ապացուցում է՝ ինձանից սարսափում եք
- Միքայել Մինասյան. Վիճակն իրոք վատ է. «Իմ քայլը» դեռ կարող է իր քայլն անել
- Միքայել Մինասյան. Ռեժիմի վերջին հույսն ու Հայաստանը՝ նոր ադամանդային սկանդալի նախաշեմին
- Միքայել Մինասյան. Եկել է նորից բռունցք դառնալու ժամանակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան