Սլովենիան կարանտին է սահմանել Հայաստանից և մի շարք այլ երկրներից ժամանող քաղաքացիների համար
Այսօրվանից Սլովենիայի իշխանությունները պարտադիր 14-օրյա կարանտին են սահմանել «վատթարացող համաճարակաբանական իրավիճակ» ունեցող երկրներից ժամանող բոլոր անձանց համար:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ասված է հանրապետության նախարարների կաբինետի հերթական նիստի արձանագրությունում, որը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում:
«2020 թվականի հունիսի 13-ից համաճարակաբանական պայմանների վատթարացման պատճառով, անկախ քաղաքացիությունից կամ կացության թույլտվության առկայությունից, 14-օրյա կարանտին է նշանակվում ստորև նշված երկրներից Սլովենիա ժամանող բոլոր անձանց համար», - ասվում է փաստաթղթում, որին կցված է ցանկը:
Սլովենիայի հանրային առողջության ազգային ինստիտուտի տվյալների հիման վրա պատրաստված համաճարակաբանական առումով վտանգավոր երկրների ցանկը ներառում է 29 պետություն՝ Անդորրա, Հայաստան, Բահրեյն, Բելառուս, Բոլիվիա, Բրազիլիա, Մեծ Բրիտանիա, Գաբոն, Ջիբութի, Դոմինիկյան հանրապետություն, Իրան, Կատար, Քուվեյթ, Մալդիվներ, Մոլդովա, ԱՄԷ, Օման, Պանամա, Պերու, Ռուսաստան, Սան Մարինո, Սան Տոմե և Պրինսիպի, Սաուդյան Արաբիա, Հյուսիսային Մակեդոնիա, Սինգապուր, ԱՄՆ, Չիլի, Շվեդիա և Հարավային Աֆրիկա:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան