«Չես կարող ժողովրդին մեղադրել անխելքության մեջ ու հույս ունենալ՝ մի 2-3 մլն մարդ քեզ լուրջ ա վերաբերելու»
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Գիտե՞ք՝ էական սխալը որտեղ ա։ Վարչապետն ասում ա եկեք քաղաքացիներով, բոլորով ընդհանուր կարգ մշակենք ու պահենք։ Շատ լավ ա ասում… Պետությունը հենց համընդհանուր պայմանավորվածություններով միացած մարդկանց բազմությունն ա։ Բայց էսօր էդ համընդհանուր կարգը պարետն ա որոշում, քաղաքացիները չեն որոշում։
Դրա համար էլ չեն պահում ու չեն էլ պահելու, որովհետև մեծամասամբ որոշումներն անտրամաբանական են, մեկը մյուսին ու ողջամտությանը հակասող են և վիրավորում են «կարգ հաստատողների» ինտելեկտը։ Դրա համար էլ բռնություն ա կիրառվում ու մարդիկ հերթական անգամ իրենց օրենքից դուրս են դնում, գալիս նրան, ինչի մասին սկզբում խոսում ա վարչապետը։
Ուզում են «ժողովուրդը որոշի», «քաղաքացին պետությունն իրենը համարի», բայց հանրաքվեն դարձնում են ոչ թե կատարման համար պարտադիր, այլ ընդամենը խորհրդապահական կարծիք։
Սահմանադրությունը՝ մշակված կարգերի շուրջ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ համաձայնությունը, իրենք իրենցով փոխում են ու պարտադրում բոլորին։ Բոլոր «նախկինները» տենց էին արել, «նորերը» նույնն են շարունակում, հետո էլ բողոքում, թե ժողովուրդը չի ենթարկվում։ Հետո գցում-բռնում են, որ ժողովուրդը անկիրթ ա, «ծախված համբալ» (ոնց 2017թ ընտրություններից հետո ասում էին), քրեական մտածելակերպ ունի։ Սա ավելի ա խորացնում անջրպետը։
Վարչապետի էս լիրիկական զեղումն էլ բան չի փոխելու նույն պատճառներով, մինչև չփոխվի էդ վերաբերմունքը, որոշումների կայացման բնույթը, մտածողությունը։ Ամեն կառավարչի թվում ա, թե էս ժողովրդի համար իրենք անհամարժեք երկնային պարգև են ու ժողովուրդը անվերապահ չենթարկվելով մեծ սխալ ա գործում։ Չկա համագործակցություն ժողովրդի հետ։ Չես կարող մեղադրել անխելքության մեջ ու հույս ունենալ, որ մի 2-3 մլն մարդ դրանից հետո քեզ լուրջ ա վերաբերելու»։