Վրաստանում մարդաշատ հարսանիքների կամ հոգեհացի յուրաքանչյուր մասնակից կտուգանվի 2000 լարիով
Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեի նախագահ Անրի Օխանաշվիլու հայտարարությամբ, հարսանիքներ, ինչպես նաև սոցիալական այլ միջոցառումներ, մկրտություն կամ տարեդարձ անցկացնելու վերաբերյալ սահմանափակումները մինչև հուլիսի 15-ը մնում են ուժի մեջ: Այս մասին գրում է jnews.ge-ն։
Համապատասխանաբար, Օխանաշվիլին հասարակությանը հիշեցնում է, որ հարսանիք, մկրտություն, տարեդարձ, հոգեհաց անցկացնելու նպատակով ավելի քան 10 անձի հավաքույթի դեպքում կկիրառվի տուգանք:
«Ֆիզիկական անձի նկատմամբ տուգանքը սահմանվել է 2000 լարի, միջոցառմանը ներկա յուրաքանչյուր անձի համար, իսկ իրաբանական անձի դեպքում՝ 10 000 լարի»,- հայտարարել է Օխանաշվիլին:
Անրի Օխանաշվիլին հասարակությանը կոչ է անում, մինչև հուլիսի 15-ը խուսափել վերոնշյալ սոցիալական միջոցառումներն անցկացնելուց:
«Ինչ վերաբերում է հետագա իրավիճակին, որոշում կկայացվի ըստ վիճակագրության, թե հուլիսի 15-ից հետո ինչպիսի կանոնակարգեր կընդունվեն սոցիալական միջոցառումների հետ կապված:
Բժշկական դիմակ ստիպված կլինենք կրել համավարակի շրջանակներում, սակայն եթե Վրաստանում իրավիճակը լինի վերահսկելի, պայմանական, հնարավոր է սեպտեմբերին չեղարկենք այդ կարգը»,- հայտարարել է Օխանաշվիլին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան