Փաշինյան. Դառնացած եմ, ունեցել ենք նոր ռեկորդ
«Երեկ մենք ունեցել ենք նոր ռեկորդ՝ 723 նոր դեպք ենք արձանագրել, մահվան 6 դեպք, բուժվածների թիվը 442։ Պիտի անկեղծ ասեմ, որ դառնացած եմ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա մանրամասնեց, դառնացած լինելու պատճառը ոչ միայն թվերն են, այսօր աշխատանքի եկել է Սևանից, մեքենայի պատուհանից տեսել է, որ մարդիկ համատարած արհամարհում են հակահամաճարակային կանոնները։
«Ես սկսել եմ մտածել, որ այստեղ խնդիրը դուրս է եկել կորոնովիրուսի շրջանակից։ Մենք պետք է փորձենք հասկանալ հանրային գերակշռող վարքագիծն այլ տեսանկյունից։ Ես տեսնում էի առանց դիմակ մարդկանց, այնպիսի տպավորություն էր, որ նրանք գնում են վերակենդանացման բաժանմունք։ Ես ուզում էի ասել, կանգ առեք, այսպես մենք շատ վատ տեղ ենք գնում»,- ասաց նա։
Փաշինյանը եկել է եզրակացության, որ այս ամենը մեր հավաքական վերաբերմունքն է մեր պետական կարգի նկատմամբ։
«Չենք ունեցել պետական կարգ մոտ 600 տարի, չենք ունեցել այնպիսի կարգ, որը մեզ հարազատ կլինի: Մեր համար պետական կարգը հարյուրավոր տարիներ եղել է օտարածին և օտարի կողմից պարտադրված ինչ-որ մի բան»,- նկատեց վարչապետը և հավելեց, որ այդ պատճառով պետական կարգը ասոցացվել է բռնության հետ:
Վարչապետի համոզմամբ այն եղել է նաև Երրորդ հանրապետությունում:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 2018 թվականի հեղափոխությունը ազատել է հասարակությոյանը այդ կարգից, ինչը ասոցացվում է կարգի բացակայության հետ և կոչ արեց պահպանել սահմանված կարգերը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան