Հասարակություն 15:56 13/06/2020 Հայաստան

ԿԳՄՍ փոխնախարարը դեմ է Ֆիրդուսի կառուցապատման նախագծին

Այսօր, Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի ու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստում քննարկվեց Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի կառուցապատման հարցը։

Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանը նիստի բացմանը նշեց, որ Երևանի ավագանին որոշման կայացման կողմ չէ և լիազորություն չունի, բայց հանրային իրազեկման և մտքեր փոխանակելու համար կազմակերպել են նիստը, որից հետո հանձնաժողովները կհրապարակեն եզրակացություններ՝ ուղերձների տեսքով:

Նիստին ներկա են Երևանի քաղաքապետը, փոխվարչապետի օգնական Վարագ Սիսեռյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը /հեռակապով/, ինչպես նաև «Երևանի պաշտպանության կոմիտե» նախաձեռնության ներկայացուցիչներ և այլ հրավիրվածներ:

Վարագ Սիսեռյանը նկատեց, որ 33-րդ թաղամասի համար 2015 թվականին մշակվել է կառուցապատման հայեցակարգ, որը հաստատվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից: 2018 թվականին կառավարությունը վերահաստատել է տարածքի հանրային գերակահ շահ՝ նոր մոդելի համաձայն տարածքը բաժանելով 19 տարբեր լոտերի:

Ըստ բանախոսի, 2019 թվականին կնքվել է եռակողմ պայմանագիր ներդրողների կապալառուների և կառավարության միջև, որտեղ կառավարությունը երաշխավորություններ է տվել ներդրողներին, իսկ վերջիններս էլ ներկայացրել են բանկային երաշխիքներ, որպեսզի նախկինի նման սնանկության դեպքեր չլինեն:

Վարագ Սիսեռյանի խոսքով ներդրողներն արդեն վճարել են 70 մլն դոլար հողի ձեռքբերման համար և ստացել սեփականության վկայականներ: Բանախոսը նկատեց, որ նոր բաց մրցույթ չի հայտարարվել, քանի որ ծրագիրն արդեն մեկնարկած է եղել, ներդրողները գումարները փոխանցել էին և դրանցով հարյուրավոր բնակիչների բնակարանային հարց է լուծվել:

«2018 թվականից 100-ից ավելի բնակիչ ստացել են նոր հարդարված բնակարաններ, կամ դրամական փոխհատուցում՝ միջինը 1200-1300 ԱՄՆ դոլար քառակուսի մետրի դիմաց»,- հայտնեց փոխվարչապետի օգնականը և շեշտեց, որ մինչև 2018 թվականը այդ գումարը կազմում էր 600-700 դոլոր:

Ըստ Վարագ Սիսեռյանի, ծրագրով նաև Գինու կոմբինատի 331 ընտանիքի և Կոնդ թաղամասի 107 ընտանիքի բնակարանի տրամադրման հարցը է լուծվել:

Թաղամասի տարածքում առկա են 8 հուշարձան-շենքեր, որոնք, Սիսեռյանի հավաստիացմամբ,  փոխվարչապետի որոշմամբ արդեն դուրս են բերվել ծրագրից և մեկ ամսվա ընթացքում էլ կառավարության որոշմամբ դուրս կհանվեն գերակա շահ համարվող գույքերի ցանկից:

Սիսեռյանը հայտնեց, որ հայտնի աղյուսաշեն շենքը երբևէ չի եղել հուշարձանների շարքում, բայց այդ շենքի քարերը կհամարակալվեն և կպահպանվեն շենքերի ֆասադներից մեկում, նույնը կարվի նաև Ֆիրդուսի 80 շենքի հետ: Իր խոսքի վերջում փոխվարչապետի օգնականը հավաստիացրեց, որ նախագծի քննարկման ժամանակ եղել է միայն մեկ բացասական կարծիք:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը ներկայացրեց թաղամասի պատմությունը և շեշտեց, որ կառուցապատման արդյունքում տեղում կստեղծվեն խաղահրապարակներ, ջրային մակերեսներ, կանաչ գոտիներ և տեղաշարժման խնդիր ունեցող մարդկանց համար կարգավորումներ:

Ղուլարյանի խոսքով՝ նախագծի վերաբերյալ որևէ քննադատություն ՀԿ-ների կողմից չի լսել:

ԿԳՍՄ փոխնախարար Նարինե Խաչատուրյան հեռակապով միանալով նիստին, չհամաձայնեց Վարագ Սիսեռյանի հետ և տեղեկացրեց, որ տարածքում կա 9 հուշարձան, իսկ թիվ 80 շենքը նույնպես կներառեն հուշարձանների ցանկում:

Հիշեցնելով, որ Սիսեռյանն իր խոսքում խոսեց քննարկումների ժամանակ ծրագրի վերաբերյալ հայտնած մեկ անհամաձայնության մասին, փոխնախարարն էլ նկատեց, որ ինքը երկու անգամ իր անհամաձայնությունն է արտահայտել այդ քննարկումների ժամանակ:

«Որպես հուշարձանների պաշտպանության համար պատասխանատու գերատեսչություն պետք է ժամանակին ստացած լինեինք նախագիծը, որը չենք ստացել»,- հայտնեց Նարինե Խաչատուրյանը և հավելեց, որ նախագծի վերաբերյալ 2019 թվականին ստացել են ընդամենը մեկ գրություն Շրջակա միջավայրի նախարարությունից՝ 46 շենքի հետ կապված ազդեցության գնահատման խնդրի վերաբերյալ։ 

Ըստ նրա, տվել են բացասական կարծիք՝ տարածքի ինտենսիվ կառուցապատման հիմքով:

Փոխնախարարը նկատեց, որ երկու իրար հակասող փաստաթուղթ կա Երևանի կառուցապատման հետ կապված՝ գոտիավորման հիմնավորումը և հատակագիծը: Վերջինս պետք է բխի գոտիավորման հիննավորումից, ինչը չի արվում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}