Դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը մայիսին նվազել է
2020թ. մայիսին ապրիլի համեմատ սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 0.1% և 0.9% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է):
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2020թ. մայիսին 2019թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 2.5% և 1.2% հավելաճ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցված սպառողական գների 2.0% գնաճի պայմաններում արձանագրվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.9% նվազում: 2020թ. մայիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 484.1 դրամ, ինչը 0.7%-ով բարձր է 2019թ. մայիսի համապատասխան ցուցանիշից (480.5 դրամ):