Նախորդ տարվա համեմատ, մայիսին բանջարեղենի, մրգի, ալկոհոլային խմիչքների գներն աճել են
ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. մայիսը 2019թ. մայիսի նկատմամբ) կազմել է 1.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.1% գնանկում:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2020թ. մայիսին 2019թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.0% գնաճ, իսկ 2020թ. ապրիլի համեմատ՝ 0.2% գնանկում:
Բանջարեղենի ապրանքախմբում 2020թ. մայիսին 2019թ. մայիսի համեմատ արձանագրվել է 3.7%, իսկ 2020թ. ապրիլի համեմատ՝ 5.0% գնանկում:
Իսկ մրգի ապրանքախմբում, այս տարվա մայիսին 2019թ. մայիսի համեմատ արձանագրվել է 13.8%, իսկ 2020թ. ապրիլի համեմատ` 5.3% գնաճ:
Ինչ վերաբերում է մսամթերքին, ապա վիճակագրության համաձայն, 2020թ. մայիսին 2019թ. մայիսի համեմատ գրանցվել է 2.6%, իսկ 2020թ. ապրիլի համեմատ` 0.3% գնանկում: Մասնավորապես, թռչնամսի գները 2020թ. մայիսին 2019թ. մայիսի համեմատ նվազել են 13.2%-ով, իսկ 2020թ. ապրիլի համեմատ՝ 3.6%-ով:
Պաշտոնական տվյալներով, 2020թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սուրճի, թեյի և կակաոյի, յուղերի և ճարպերի, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.2-0.1% գնանկում:
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում էլ 2020թ. մայիսին 2019թ. մայիսի համեմատ արձանագրվել է 2.9% գնանկում, իսկ 2020թ. ապրիլի համեմատ՝ 0.4% գնաճ:
Օրինակ, ձվի գինը մեկ տարում համեմատ նվազել է 16.0%-ով, իսկ 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 1.5% գնաճ:
2020թ. մայիսին 2019թ. մայիսի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում էլ արձանագրվել է 3.7% գնանկում, իսկ 2020թ. ապրիլի համեմատ՝ 0.3% գնաճ:
Նշենք նաև, որ մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ համապատասխանաբար 11.9% և 10.4%, իսկ 2020թ. ապրիլի համեմատ՝ 1.9% և 0.8% գնաճ: