Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 10 քաղաքացու մոտ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 10 քաղաքացու մոտ, հաստատված դեպքերի թիվը հասել է 78-ի: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Վարակակիրներից 3-ը Ստեփանակերտի բնակիչներ են: Նրանցից մեկը նախկինում հաստատված դեպքերի հետ առնչություն չունի, Արցախ վերադարձել է Հայաստանի Հանրապետությունից և բժիշկներին դիմելուց հետո է պարզվել նրա մոտ կորոնավիրուսի առկայությունը:
Կորոնավիրուսով հիվանդ Ստեփանակերտի մյուս 2 բնակիչները նախկինում հաստատված դեպքերի կոնտակտավորներ են: Իսկ նոր վարակված մյուս 7 քաղաքացիները Հադրութի շրջանի սահմանափակումներ մտցրած համայնքներից են, ովքեր վարակվել են սգո արարողության ժամանակ:
COVID-19-ը հաղթահարել է ևս 11 քաղաքացի: Ապաքինվածների ընդհանուր թիվը 54 է: Մեկուսացված է 91 անձ, ընդհանուր թեստավորումների քանակը 1284 է: