«Հրապարակ». Արարատ Միրզոյանը սեփական խաղն է խաղում, թիմ է հավաքում՝ առաջիկա վերադասավորումներին ընդառաջ
«Հրապարակ» թերթը գրում է.
««Իմ քայլը» խմբակցության նախօրեի նիստին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի բացակայությունը թիմում կասկածների տեղիք է տվել։ Կարծում են, որ Միրզոյանը սեփական խաղն է խաղում, թիմ է հավաքում՝ առաջիկա վերադասավորումներին ընդառաջ։ Նրա խորհրդական Վահան Կոստանյանը մեզ հորդորեց ինտրիգ չփնտրել, ինչ վերաբերում է Միրզոյանի բացակայությանը, ապա. «Նախապես գրաֆիկով այլ բան ուներ այդ ժամին նախատեսված… բայց մշտապես կապի մեջ է եղել խմբակցության ղեկավարի հետ»։
Այսինքն՝ առցանց հետևե՞լ է։ «Ոչ, նախապես տեղյակ է եղել օրակարգի մասին, նիստից հետո էլ՝ քննարկման արդյունքների մասին»։ Նիստը վարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, օրակարգի գլխավոր հարցը կրկին ԲՀԿ-ն է եղել․ «Իմ քայլը» ժամանակավոր հրադադար է վերցնում, սպասում են հակառակորդ կողմի քայլերին, որ ըստ այդմ կողմնորոշվեն՝ հանե՞լ ողջ արսենալը, թե՞ ոչ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան