ԱԱԾ-ի հայտարարությունը կորոնավիրուսով հիվանդների տվյալների արտահոսքի վերաբերյալ
Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել կորոնավիրուսով հիվանդների և նրանց հետ շփումներ ունեցող անձանց տվյալների արտահոսքի վերաբերյալ։
Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.
«Համաձայն մամուլում տեղ գտած հրապարակումների, ադրբեջանցի հաքերների կողմից հանրայնացվել են Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ ու նրանց հետ շփում ունեցող շուրջ 3500 անձանց տվյալներ։
Ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ մարդկանց անձնական տվյալների արտահոսքի հանգամանքները, ինչպես նաև դրանք իրականացնողներին պարզելու և հայտնաբերելու նպատակով»։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Վրթանեսյան.Պետք է հետաքննություն արվի՝ պարզելու, ինչպես են տվյալները հայտնվել ադրբեջանցիների մոտ
- Կորոնավիրուսով հիվանդ հազարավոր հայաստանցիների տվյալներ հայտնվել են ադրբեջանցի հաքերի ձեռքում
- ՀԿ-ները կառավարությանը կոչ են անում հրապարակել կամավոր ծրագրավորողների անունները