Հայ դիվանագետը Մոսկվայում ծեծի է ենթարկվել
Մոսկվայում ծեծկռտուքի մեջ է ընկել Ղրղզստանի դեսպանատան կցորդ, հյուպատոսի տեղակալ Տիգրան Ղոնդաղչյանը։ Այս մասին գրում է РЕН ТВ-ն։ Ոստիկանությունն ահազանգը ստացել է հունիսի 12-ին։
Ղոնդաղչյանը պատմել է, որ մետրոյի «Դոբրինինսկայա» կայարանի հարևանությամբ վեճի է բռնվել անծանոթի հետ, ով եղել է աղջկա հետ։
Այնուհետև վեճը վերածվել է ծեծկռտուքի։ Մոտակայքում տեղադրված տեսախցիկների նկարածներն ուսումնասիրելով՝ իրավապահները պարզել են, որ երիտասարդ տղամարդը հարվածել է դիվանագետի գլխին, որից հետո փախուստի է դիմել։ Ղոնդաղչյանը կատարվածի մասին հաղորդում է ներկայացրել իրավապահներին։ Չարագործի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Աղբյուրը նշում է, որ Տիգրան Ղոնդաղչյանը Ղրղզստանի ԱԳ նախարարության համակարգում աշխատում է 2014 թվականից, 2016-ից թվականի հուլիսից աշխատում է Մոսկվայում Ղրղզստանի դեսպանատանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան