Կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանում կտրուկ նվազել է ամուսնալուծությունների և ամուսնությունների թիվը
Ռուսաստանում ապրիլին ամուսնալուծությունների թիվը կորոնավիրուսի համաճարակի ֆոնին տարեկան կտրվածքով նվազել է 74.4%-ով, ամուսնությունները` 40.5% -ով, հայտնում է «Ռոսստատ»-ը:
«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ գործակալությունից ստացված վիճակագրության համաձայն, ապրիլին գրանցվել է 33,787 ամուսնություն՝ նախորդ տարվա 56.818-ի դիմաց, և նվազումը կազմել է 40.5%։
Այս տարվա ապրիլին ամուսնալուծությունների թիվը կազմել է 13 783, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 53 740 դեպք: Արձանագրվել է 74 %-ի նվազում:
«Ամուսնությունների և ամուսնալուծությունների գրանցումը գրանցամատյանում հենց իրավաբանական փաստ է: Եթե մարդիկ չեն հասել գրանցամատյան, ապա ամուսնության ու ամուսնալուծության գործընթացը նույնպես ավարտված չեն»,- «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է «Ռոսստատ»-ի ղեկավար Պավել Մալկով:
Վերջինիս խոսքով, ապրիլին ամենաքիչ հարսանիքները եղել են Կաբարդինո-Բալկարիայում՝ անցյալ տարվա ապրիլի ցուցանիշի միայն 4,3%-ը: Բայց կան հինգ շրջաններ, որտեղ ապրիլին ամուսնությունների թիվը նույնիսկ աճել է՝ Կուրսկ, Պենզա, Լիպեցկի և Վորոնեժի շրջանները և Չուվաշիա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին