Վարչապետի խոսնակ. Իրավապահները զբաղվում են կորոնավիրուսով հիվադների տվյալների տարածման աղբյուրը պարզելու հարցով
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է.
«Հարգելի գործընկերներ, իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով:
Նորությունների դեպքում կտարածենք համապատասխան հաղորդագրություն»։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով հիվանդ ու նրանց հետ կոնտակտ ունեցած 3500 հայաստանցու տվյալներ հրապարակվել են ադրբեջանցի հաքերի կողմից։ Հանրայնացվել են այդ քաղաքացիների հեռախոսի համարներ, անձնագրերի սերիաներ, վարակված կոնտակտավորների անուններ, հասցեներ։
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. Նախարարությունը տվյալների նման բազա չունի
- Կարեն Վրթանեսյան.Պետք է հետաքննություն արվի՝ պարզելու, ինչպես են տվյալները հայտնվել ադրբեջանցիների մոտ
- Կորոնավիրուսով հիվանդ հազարավոր հայաստանցիների տվյալներ հայտնվել են ադրբեջանցի հաքերի ձեռքում