Այլընտրանքայն նախագծեր խումբ. Ե՛վ պատճառն է պարզ, և՛ լուծումը
Այլընտրանքայն նախագծեր խումբը տարածած հոդվածում ասված է.
«Վարչապետ Փաշինյանն ամբողջությամբ էպատաժային դերում է։ Նա կա՛մ միտումնավոր խաղում է իր ընտրած դերը (թե ինչ պատճառով՝ կերևա առաջիկայում), կամ ուղղակի կորցրել է իրականության զգացումը։
723 նոր հիվանդ արձանագրած օրը սկսել կես ժամ պետականության մասին փիլիսոփայական լայվով՝ ընդունենք, որ ճգնաժամի մեջ գտնվող երկրի վարչապետի պահվածք չէ։
Սկսենք նրանից, որ վերջին օրերին բնակչությունը ճնշող մեծամասնությամբ կրում է դիմակներ, անհամեմատ ավելի կազմակերպված է։ Եվ անկեղծ չէ վարչապետի խոսքը։ Հանրային վայրերում անզեն աչքով տեսանելի է փոփոխոթյունը։
Ինչ վերաբերում է իրավիճակի՝ աղետալի լինելուն, ապա դա կառավարության՝ ժամանակին թույլ տված մի շարք կոպիտ, ճակատագրական սխալների արդյունքն է։ Այդ սխալներն առաջիկայում պետք է դառնան բաց հանրային քննարկմա առարկա։
Ինչ վերաբերում է պետությունը կամ պետական կարգը քացաքացիների կողմից չհարգելու կամ լուրջ չընդունելու վարկածին, ապա այստեղ Փաշինյանը թույլ է տալիս ամենախոշոր սխալներից մեկը։ Հասարակությունը չի հարգում իշխանությանը (ոչ թե պետությանը), արժեզրկվել է իշխանության խոսքը, արժեզրկվել է վարչապետ Փաշինյանի խոսքը։ Այս արժեզրկված խոսքն է, որ չի ընկալվում հասարակության կողմից։ Պետությունն այդտեղ կապ չունի։
Իսկ իրավիճակը իսկապես աղետ է՝ հումանիտար աղետ, որից դուրս գալու ելքերը հետևյալն են.
1. Համաճարակի դեմ պայքարի նոր ռազմավարություն
2. Նոր հակաճգնաժամային կառավարման թիմ
3. Միջազգային օգնություն
Վերջին կետի մասին մեր կազմակերպությունը բարձրաձայնում էր արդեն շուրջ մեկ ամիս, և միայն վերջին օրերին սկսեցին այդ ուղղությամբ որոշ քայլեր անել։
Կրկին անգամ դիմում ենք իշխող ուժի 88 պատգամավորներին։ Ձեզնից շատերը հասկանում են այս աղետի բուն պատճառները, ձեզնից շատերն ընդունում են, որ լուծումը մեր նշած երեք կետերն են։ Մի՛ լռեք»։
Հարակից հրապարակումներ`
- «Այլընտրանքային նախագծեր խումբ». Հենց Դուք եք իրավասու փոխել կառավարիչներին
- «Այլընտրանքային նախագծեր խումբը». Քաղաքացու հարցերը վարչապետին
- «Այլընտրանքային նախագծեր խումբ». Կառավարությունն ու ժողովուրդը նյարդայնացնում են միմյանց
- «Այլընտրանքային նախագծեր խումբ». Ուշադրություն. լռում է կառավարությունը
- «Այլընտրանքային նախագծեր խումբ». Քաղաքական կամակորության հետևանքը