Բրյուս Ուիլիսը կնկարահանվի երեք նոր ֆիլմերում
Ամերիկացի դերասան Բրյուս Ուիլիսը պայմանագիր է կնքել Emmett /Furla Films- ի հետ և կմասնակցություն կունենա նրա երեք նախագծերին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ին՝ հղում անելով «Deadline»-ին։
Ստուդիայի ղեկավարներ Ռանդալ Էմմեթը և Ջորջ Ֆուրլան արդեն 17 ֆիլմ են նկարահանել Ուիլիսի հետ: Դրանցից վերջինը՝ «Կեսգիշեր հացահատիկի դաշտում» ֆիլմն է, որին մասնակցում են նաև Էմիլի Հիրշը և Մեգան Ֆոքսը, սկսել են նկարահանել մարտին: Նկարահանումը շարունակվել է հինգ օր և դադարեցվել է կարանտինի պատճառով:
Սպասվում է, որ նկարահանումները կվերսկսվեն հունիսի 29-ին Պուերտո Ռիկոյում: Դրանց ավարտից հետո Բրյուսը կմնա այնտեղ և կսկսի աշխատել երեք նոր ֆիլմերից առաջինում` «Մահից դուրս» վերնագրով: Սցենարի հեղինակն է Բիլ Լոուրենսը, ռեժիսորը՝ Մայք Բերնսը:
«Պինդ ընկույզ» ֆիլմի դերասանի հետ ֆիլմում կնկարահանվի դերասն Ջեյմի Քինգը: Սցենարի համաձայն, նա լեռներում պատահաբար դառնում է հանցագործության ականատես, փախչում անտառ և հանդիպում է անտառապահին (Ուիլիսին), որն էլ օգնում է նրան:
Երկրորդ նախագիծը կոչվում է «Վարձու մարդասպանի փախուստը»: Նրա սցենարիստներն են Ստեֆան Սայրուս Սեֆերը և Բիլի Ջեյը: Ֆիլմը վարձու զինվորի մասին է․ Նա ձգտում է կանգնեցնել կոռումպացված պաշտոնյային, որը փորձում է վերահսկել իր գործատուին և օգտագործել կազմակերպությունը սեփական նպատակներով:
Երրորդ ժապավենը՝ Ռոս Պիկոկի սցենարով նկարահանվող «Սպանությունից հետո» ֆիլմը, պատմում է մի կնոջ մասին, որի ֆերմայում հանգիստ կյանքն ավարտվում է, երբ երկու վտանգավոր հանցագործների հետ նրա մոտ ժամանում է ոստիկան:
«Ես ուրախ եմ շարունակելու իմ հարաբերությունները Բրյուսի հետ ինչպես այս երեք ֆիլմերի ընթացքում, այնպես էլ դրանից հետո», - կիսվել է Ռենդալ Էմմեթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա