Եֆրեմովի մասնակցությամբ վթարի հետևանքով մահացած Զախարովի ընտանիքը չի ընդունել դերասանի ներողությունը
Դերասան Միխայիլ Էֆրեմովի մասնակցությամբ վթարի հետևանքով մահացած Սերգեյ Զախարովի ընտանիքը հրաժարվել է նյութական օգնության առաջարկից և չի ընդունել նրա հայտնած ներողությունը: «ՌԻԱ նովոստի»-ին ասել է փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին:
«Այսօր ես կապվեցի ընտանիքի հետ: Նրանք կտրականապես մերժել են ամեն ինչ, նրանք փոխհատուցում չեն ուզում, այլ միայն արդար դատաքննություն են ուզում»,- ասել է նա:
Դոբրովինսկին հայտնել է, որ ինքը Զախարովի քաղաքացիական կնոջ ներկայացուցիչը չէ:
«Ես այդ տիկնոջը չգիտեմ, ասում են, որ նա 20 տարի ամուսնացած է եղել հանգուցյալի հետ: Ես ներկայացնում եմ հանգուցյալի եղբորը՝ Վալերիին և ընտանիքի այն մասին, որը ոչ մի կոպեկ չի ուզում»,- ասել է Դոբրովինսկին:
Նշենք, որ հունիսի 8-ի երեկոյան Միխայիլ Էֆրեմովը Jeep Grand Cherokee-ով Մոսկվայի Սմոլենսկայա հրապարակում հատել էր կրկնակի հոծ գիծը, մտել հանդիպակած երթևեկելի գոտի և բախվել «Լադա» մակնիշի մեքենային:
«Լադա»-ի ղեկին է եղել առցանց խանութի առաքիչ 57-ամյա Սերգեյ Զախարովը: Նա ստացել էր գլխի վնասվածք և մահացել հաջորդ առավոտ Սկլիֆոսովսկու հետազոտական ինստիտուտում:
Փորձաքննությամբ պարզվել է, որ վթարի պահին Էֆրեմովը հարբած է եղել, իսկ ավելի ուշ նրա արյան մեջ հայտնաբերվել են թմրանյութի հետքեր:
Հոդվածով, որում սահմանված է՝ «Հարբած վիճակում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը, որի արդյունքում մահացել է մեկ կամ մի քանի անձ», նրան սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում: Բացի այդ, դերասանը որպես վկա է անցնում մեկ այլ՝ թմրամիջոցների ապօրինի արտադրության և վաճառքի գործով:
Նախօրեին Էֆրեմովը տեսաուղերձ էր տարածել, որում ներողություն էր խնդրել հանգուցյալի ընտանիքից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին