13.06.2020. Կորոնավիրուսով 11 հիվանդ է մահացել
Հունիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 16004 դեպք, որոնցից 6081-ն` առողջացած, 264-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9568 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 80130 թեստավորում:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 723 նոր դեպք և 442 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (կին), 67 (տղամարդ), 69 (կին), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 91 է:
Հարակից հրապարակումներ`
- 12.06.2020 թ. Կորոնավիրուսով 17 հիվանդ է մահացել
- 11.06.2020. Կորոնովիրուսով 23 հիվանդ է մահացել
- 10.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 13 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին