Հակոբ Ճաղարյան. Միայն ՀՀ ավիացիայի ոլորտը կարգավորողներն են գործում հակառակ տրամաբանությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը գրում է.
«Մոտ մեկ ամիս առաջ ArmNews տրված հարցզրույցումս հատուկ անդրադարձ եմ կատարել տարբեր պետություներում` ավիաուղևորների վճարվող հարկերին ու տուրքերին, բերել եմ մի քանի օրինակ:
Այլ առիթով նշել եմ COVID-19 համավարակի հետևանքով համաշխարհային ավիացիայի ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների մասին: Եվ ընդգծել այն հանգամանքը, որ Հայաստանի առջև COVID-19 ը բացել է ավիացիայի ոլորտում տասնամյակներով թույլ տրված բացթողումների ուղղման հնարավորություն: Փրկության դուռ:
Բոլոր պետությունները կարևորտեղ են հատկացնում ավիացիայի ոլորտի հետագա զարգացումներին: Մի շարք պետություններ, ինչպես Ֆրանսիան, Գերմանիան, Նիդեռլանդները, ... ֆինանսավորում են իրենց ազգային փոխադրողներին, ձեռք բերելով բաժնեմասեր և ուժեղացնելով վերահսկման հնարավորությունները:
Մյուսները կիրառում են տեղական փոխադրողների աշխատանքը խաթարողների հանդեպ կանխարգելիչ մեխանիզներ (Ավստրիա, Իսպանիա, Չեխիա, Լեհաստան...)...
Ահա Շվեյցարիայի գործողությունները` ավելացնում են օդային տրանսպորտից օգտվողների, արդեն իսկ գոյություն ունեցող, բայց ոչ մի տեղ չերևացող տուրքը ևս $30-120 - ով, կախված հեռավորությունից: Անգլիայի օրինակով (հիշեցնեմ, որ Անգլիայում այն կազմում է 64-128 անգլիական ֆունտ, համապատասխանաբար մինչև 2000 և դրանից ավել ծովային մղոն կազմող թռիչքների համար):
Մի խոսքով` բոլորը զբաղված են իրենց ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ` Ազգային Ավիափոխադրողների և Ավիացիոն մասնագետների շահերի պահպանմամբ և պաշտպանմամբ:
Միայն ՀՀ ավիացիայի ոլորտը կարգավորողներն են գործում տրամագծորեն հակառակ տրամաբանությամբ:
Բազմիցս նշել եմ` սա, ամեամեղմ գնահատականի դեպքում, ապապետական է:
ՀՀ ուղևորահոսքում ընդամենը 2-4% կազմող սեգմենտի շահառուներին սրաշահելու աչքակապությամբ «բուռն գործունեության» խաբեություն:
Ազգը պետք է ճանաչի իր «հերոսներին»»։
Հարակից հրապարակումներ`
- Հակոբ Ճաղարյան. ՔԱԿ-ի անամոթ երեսից
- Համաճարակի ընթացքում մի մոռացեք ճաղերի ետևում գտնվողներին․ ԵԱՀԿ ԽՎ
- Հակոբ Ճաղարյան. Երկիրն իրավունք ունի ճանաչել իր հերոսներին
- Կարծում եմ, որ երկժամյա հանդիպումս ավելացրեց հայկական ավիացիայի նվիրյալների թիվը.Ճաղարյան