Ղազինյանը իրավապահներին ներկայացրել է Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու հիմքերը
«Մեկ Հայաստան» կուսակցությանը նոր կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստով քրեական գործ հարուցելու միջնորդությունը հունիսի 12-ին պաշտոնապես ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն։
Հաղորդումը ներկայացված է Կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի անունից՝
որպես «Մեկ Հայաստան» կուսակցության կողմից լիազորված անձ։
Հաղորդման մեջ մասնավորապես ասվում է.
«Գտնում եմ, որ տվյալ պարագայում առկա են ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կամ առնվազն՝ դրանք անցնելու, ինչպես նաև մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հանգամանքների վերաբերյալ տեղեկությունները թաքցնելու և աղավաղելու առերևույթ հանցակազմի տարրեր։
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի` քրեական գործ հարուցելու առիթներ են հանցագործությունների մաuին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին, ինչպես նաև հանցագործությունների մաuին լրատվության միջոցների հաղորդումները:
Սույն հաղորդումը առիթ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քրեական գործ հարուցելու համար:
Նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի առաջին մասի համաձայն. «Հանցագործությունների մաuին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իuկ գործ հարուցելու առիթի oրինականությունը և հիմքերի բավարար լինելն uտուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց uտացման պահից 10 oրվա ընթացքում»:
ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն քրեական գործ հարուցելու առիթի և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելու մաuին:
Հիմք ընդունելով վերոգրյալը` խնդրում եմ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուսումնասիրել սույն հաղորդման մեջ ներկայացված փաստերը, հարուցել քրեական գործ և բացահայտել հանցագործության կատարման մեջ մեղավոր անձանց ողջ շրջանակը»։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուս. Իտալիայի դատախազները 3 ժամ հարցաքննել են վարչապետ Ջուզեպպե Կոնտեին
- Ղազինյանը կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստով քրգործ հարուցելու միջնորդություն է ներկայացրել
- Իտալիայում Covid-19-ից մահացածների հարազատները դատի են տալիս կառավարությանը
- Իտալիայի վարչապետ Կոնտեն կանչվել է հարցաքննության՝ համաճարակի դեմ պայքարի գործով
- Գևորգ Կոստանյան. Կորոնավիրուսի հետ կապված շատ հարցեր արժանանալու են քրեաիրավական գնահատականի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան