Վանեցյանը՝ Փաշինյանին. Չփորձե՛ս քո անհաջողություններում մեղադրել ժողովրդին
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը թվիթերի իր միկրոբլոգում գրել է.
«Երկրի կառավարումը տապալած ամբարտավանը կրկին մեղքը ժողովրդի վրա գցելով՝ անցել է մարդկանց վիրավորելուն:
Հայ ժողովուրդը դարեր ի վեր պայքարել և ձեռք է բերել պետականություն ու ազատություն, որը դու հիմա մսխում ու սակարկում ես:
Չփորձե՜ս քո անհաջողություններում մեղադրել ժողովրդին»։
Երկրի կառավարումը տապալած ամբարտավանը կրկին մեղքը ժողովրդի վրա գցելով՝ անցել է մարդկանց վիրավորելուն:
— Artur Vanetsyan (@ArturVanetsyan) June 13, 2020
Հայ ժողովուրդը դարեր ի վեր պայքարել և ձեռք է բերել պետականություն ու ազատություն, որը դու հիմա մսխում ու սակարկում ես:
Չփորձե՜ս քո անհաջողություններում մեղադրել ժողովրդին:
Հիշեցնենք, որ այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ դառնացած է, պատճառը ոչ միայն վարակակաիրների ռեկորդային թիվն է, այլև այն, որ Սևանից աշխատանքի գալիս մեքենայի պատուհանից տեսել է, որ մարդիկ համատարած արհամարհում են հակահամաճարակային կանոնները։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Դառնացած եմ, ունեցել ենք նոր ռեկորդ
- Փաշինյան. Պետք է տեղորոշել այդ մարդկանց, որոնք տարածում են, որ հիվանդություն չկա
- Վանեցյան. Արտակարգ դրության երկարաձգումը չունի այլ նպատակ, քան այս իշխանության հեռացման հետաձգումը
- Արտակարգ դրությունը մեկ ամսով կերկարացվի.Փաշինյան
- Արթուր Վանեցյան. Կանգ առ, Նիկոլ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին