Հայաստանում քննարկում են խաղողի տնկանյութի արտադրության իրավական մեխանիզմների ներդրումը
Հայաստանում խաղողի տեղական սորտերի հավաստագրված տնկանյութի արտադրության իրավական մեխանիզմների հաստատման նպատակով, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը (ՀԽԳՀ), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի նախաձեռնությամբ, հեռավար հաղորդակցության Zoom հարթակում կազմակերպել է աշխատաժողով–քննարկում միջազգային փորձագետի ներգրավմամբ։
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ աշխատաժողովի ժամանակ Գերմանիայի Գայզենհայմ համալսարանի պրոֆեսոր Էռնստ Ղյուլը կիսվել է համակարգի իրավական մեխանիզմների ներդրման գերմանական փորձով և պատասխանել հայ մասնագետներին հետաքրքրող հարցերին։
Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀԽԳՀ-ի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, ոլորտի գիտական, մասնավոր և պետական հատվածի ներկայացուցիչներ։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում կներդրվի սերմերի և տնկանյութի հավաստագրման համակարգ
- Հանրապետությունում կսկսվի տեղական արտադրության բարձրորակ տնկանյութի արտադրություն