Կորոնավիրուս. Իտալիայի դատախազները 3 ժամ հարցաքննել են վարչապետ Ջուզեպպե Կոնտեին
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հարցաքննվել է դատախազների կողմից, ենթադրաբար, կորոնավիրուսից ամենաշատը տուժած շրջաններից մեկում սահմանափակումներ կիրառելու հարցում պաշտոնական անփութություն ցուցաբերելու համար։ Այս մասին գրում է Euronews-ը։
Նշվում է, որ սա մաս է կազմում այն քննության, որ հետևել է տասնյակ բողոքներին, որ հյուսիսային Լոմբարդիայի շրջանի երկու քաղաքները պետք է հայտարարվեին «կարմիր գոտիներ» ավելի շուտ՝ վիրուսի դեպքերի հայտնաբերումից հետո։
Բժիշկներն ու վիրուսաբանները ասում են, որ Ալզանոյի և Նեմբրոյի կարանտինացման երկշաբաթյա ձգձգումը թույլ է տվել վիրուսին տարածվել Բերգամո նահանգում, որտեղ մարտ ամսվա ընթացքում մահացություններն աճել է 571%-ով՝ նախորդ հինգ տարվա միջին ցուցանիշի համեմատ:
Կոնտեի աշխատակազմը հայտնել է, որ Բերգամոյի դատախազները մեկնել են Հռոմ և երեք ժամ հարցաքննել վարչապետին, ինչպես նաև Իտալիայի առողջապահության և ներքին գործերի նախարարներին: Գլխավոր դատախազ Մարիա Քրիստինա Ռոտան շեշտել է, որ պաշտոնյաները հարցաքննվել են որպես վկաներ, այլ ոչ թե կասկածյալներ:
Նշվում է, որ մի խումբ հետաքննություններ են բացվել՝ կորոնավիրուսից մահացած մարդկանց տասնյակ հարազատների խմբի բողոքների հիման վրա: Քննվում է նաև հարցը, թե արդյոք «կարմիր գոտիների» պարտադրումը պետք է կատարվեր ազգային իշխանությունների, թե Լոմբարդիայի մարզային իշխանությունների կողմից:
Հարազատներին կորցրածների ներկայացուցիչներն ասում են, որ իրենց իրավական գործողությունն ուղղված չէ անձանց հետապնդելուն, այլ պարզելուն, թե համակարգը որտեղ է ձախողել։
Այս շաբաթվա սկզբին Ջուզեպպե Կոնտեն ասել էր, որ կներկայացնի բոլոր համապատասխան փաստերը դատախազին, և որ «այս հարցումները ողջունվում են»:
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայում Covid-19-ից մահացածների հարազատները դատի են տալիս կառավարությանը
- Իտալիայի վարչապետ Կոնտեն կանչվել է հարցաքննության՝ համաճարակի դեմ պայքարի գործով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին