14.06.2020. 663 նոր վարակակիր և մահվան 5 դեպք
Նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել ևս 663 մարդու մոտ, մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 5 հիվանդ։ Մեկ օրվա ընթացքում առողջացել է 133 մարդ։
Առողջապահության նախարարությունից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 69 (կին), 69 (տղամարդ), 56 (կին), 63 (տղամարդ), 85 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Այսպիսով, հունիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 16667 դեպք, որոնցից 6214-ն` առողջացած, 360ը` մահվան ելքով, որից 91-ը, ԱՆ հաղորդմամբ, «այլ հիվանդություններից»: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10093 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 82324 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 13.06.2020. Կորոնավիրուսով 11 հիվանդ է մահացել
- 12.06.2020 թ. Կորոնավիրուսով 17 հիվանդ է մահացել
- 11.06.2020. Կորոնովիրուսով 23 հիվանդ է մահացել
- 10.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 13 հիվանդ է մահացել
- 09.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել
- 08.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսից 11 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան