«Ադեկվադի» անդամներն ԱՄՆ դեսպանատան դիմաց են
«Ադեկվատ» միաբանության անդամները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց են հավաքվել։ Միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել. «ԱՄՆ դեսպանատանը նշում ենք կեղծ բարեպաշտության տոնը»։
Ուղիղի եթերում նա ասաց. «Շատ շնորհակալ ենք, որ ԱՄՆ դեսպանատունը սկսել է վերջապես չխառնվել մեր ներքին գործերին, քաջ լռություն է պահպանում, պետք է այդ լռությունը շարունակի պահանվել նույնիսկ այն ժամանակ, երբ իրենց գործակալները շատ շուտով այևս չեն լլինի իշխանության»։
Ա. Դանիելյանը նշեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու համար, հավանաբար, ԱԺ արտահերթ նիստ կգումարվի։
«Այսօր տեսանք, որ այն մարդն, ում օլիգախից շատ արագ սարքեցին խոշոր սեփականատեր, նորից դարձավ օլիգարխ, երկու տարվա ընթացքում պուպուշ, նորմալ քաղաքական գործիչ էր, այսօր դարձավ հանցագործ ու իշխանությունը երևան եկած նոր փաստերի հիման վրա որոշեց ձերբակալել Գագիկ Ծառուկյանին», - ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութերում։
Հարակից հրապարակումներ`
- ԲՀԿ. Սա ապարդյուն և դեպի նոր ռիսկեր տանող ճանապարհ է
- «Լուսավոր Հայաստան». Մեր կողմից կտրվեն անհրաժեշտ իրավական և քաղաքական գնահատականները
- ՀՅԴ. Պահանջում ենք իշխանություններից վերադառնալ քաղաքական պայքարի դաշտ
- «Հայրենիք» կուսակցություն. Դեպքերի այս ընթացքը իշխող վարչախմբի հոգևարքի վկայությունն է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան