Անի Սամսոնյան. Պահի էֆֆեկտով մտածող ու գործող իշխանության դեմքն է սա
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս նկարները տեսնելիս առաջինը հիշեցի, թե ինչպես էին իշխանական կին գործիչները միջազգային և տեղական տարբեր հարթակներում գլուխ գովում, որ Ազգային ժողովի Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը նախագահում է ընդդիմությունը:
Հիմա տեսեք, թե ինչպես են վարվում հանձնաժողովի նախագահի հետ:
Պահի էֆֆեկտով մտածող ու գործող իշխանության դեմքն է սա»։
Նա ներկայացրել է նաև լուսանկարները։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԲՀԿ պատգամավորները փակել էին Խանջյան փողոցը։ Նրանք նստացույց էին սկսել՝ ի աջակցություն ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի։
«Պատգամավորներով նստած էինք ճանապահին, սկսեցին հրել, մեկը ոտքիցս էր քաշում, մեկը վզիցս էր բռնել, ամբողջությամբ պառկեցրին ասֆալտին»,- լրագրողներին ասել էր ԲՀԿ պատգամավոր Կարինե Պողոսյանը։ ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ ասել էր, որ որևէ իշխանության օրոք նման բան չի եղել, որ կին պատգամավորին շպրտում են գետնին ու քարշ տալիս։ Նա նշել է, որ խոսքն իր, Նաիրա Զոհրաբյանի, Կարինե Պողոսյանի, Շաքե Իսայանի մասին է։ ԲՀԿ-ական պատգամավորները վնասվածքներ, քրեջվածքներ էին ստացել։
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյան. Այսօր դրվեց այս իշխանության վերջի սկիզբը
- Ռուբեն Մելիքյան. Այստեղ առերևույթ առկա է քաղաքական հետապնդման լուրջ տարրեր
- Էլինար Վարդանյան. Սա նաև անարգանք է ԱԺ պատգամավորի ինստիտուտի հանդեպ
- ԲՀԿ. Սա ապարդյուն և դեպի նոր ռիսկեր տանող ճանապարհ է
- ԲՀԿ-ական պատգամավորները վնասվածքներ ունեն
- Ոստիկանները բերման կամ բռնության են ենթարկում Արման Աբովյանին, Նաիրա Զոհրաբյանին, քաղաքացիներին
- Իվետա Տոնոյան. Ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն հենց դո՛ւք եք
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան