Գեղարքունիքում մեր պատասխանատուներին բերման են ենթարկում. Աբովյան
«Վարչապետի ընտնիքին պատկանող դեղին թերթը տարածում է ապատեղեկատվություն»,- ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան դիմացից ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ԱԱԾ-ն խուզարություն է իրականացնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Առինջի տանը։ Այս պահին ընդդիմադիր խմբակցության ղեկավարը ԱԱԾ-ում է, նրան հրավիրել են հարցաքննության։
Պատգամավորը նշեց, որ ֆինանսական մախինացիաների մասին է խոսվում և ասվում է, որ այդ պատճառով է խուզարկություն իրականացվում. «Ո՛չ, խուզարկությունը արվում է 2017 թվականի ընտրությունների հետ կապված, իբր թե Գավառի թեկնածուն չարաշահումներ է արել, դա է հիմնական պատճառը։ Դրա հետ մեկտեղ, Գեղարքունիքի մարզում մեր բոլոր կուսակցական պատասխանատուներին բերման են ենթարկում, խուզարկության ենթարկում, ընդհուպ մինչև երեխաների հեռախոսներն են առգրավվում։ Լայնածավալ քաղաքական հետապնդումներ են այժմ իրականացվում»,- տեղեկացրեց Ա. Աբովյանը։
Նրա խոսքով, սա շանտաժ է, ընդդիմությանը լռեցնելու փորձ, և խուզարկությունը որևէ աղերս չունի այն տեղեկությունների հետ, որ տարածվում է իշխանական թերթի կողմից.
«Ապատեղեկատվական տարափ է»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք բոլորս ժամը 13:00-ին լինելու ենք ԱԱԾ-ի դիմաց. Տոնոյան
- Գագիկ Ծառուկյան. Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ
- Գագիկ Ծառուկյանի տան մոտ հավաքվել են քաղաքացիներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին