Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ շենքում է, որի դիմաց ոստիկանական խմբեր են հավաքվում
ԱԱԾ շենքի դիմաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համակիրներից և ընդդիմադիր պատգամավորներից բացի հավաքվել են ոստիկանական խմբեր։
Ոստիկանները պատ են կազմել։ Նրանք հորդորում են քաղաքացիներին՝ պահպանել սոցիալական հեռավորություն։
ԲՀԿ-ական պատգամավորների հետ զրուցել ցանկացող լրագրողներին ոստիկանները բղավոցով հրահանգում են բարձրանալ մայթ։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը տեղեկացրեց, որ Գ. Ծառուկյանը ԱԱԾ շենքի ներսում է։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն էլ հայտնեց՝ չի բացառվում, որ վաղը առավոտյան ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի՝ Գ. Ծառուկյանի անձեռնմխելիության հարցը բարձրացնելու համար։
«Առավոտյան ժամը յոթին սկսել են խուզարկություններ իրականացնել Գեղարքունիքի մարզի ԲՀԿ կառույցների ղեկավարների տներում, ոմանց բերման են ենթարկել, անգամ՝ երեխաների հեռախոսներն են առգրավվել։ Որևէ մեկին չի ասվել՝ ինչ հիմքով են մտել իրենց տուն, միայն դատարանի որոշումն են ցույց տվել»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Գեղարքունիքում մեր պատասխանատուներին բերման են ենթարկում. Աբովյան
- Մենք բոլորս ժամը 13:00-ին լինելու ենք ԱԱԾ-ի դիմաց. Տոնոյան
- Գագիկ Ծառուկյան. Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին