Գևորգ Պետրոսյան. Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկությունը բացահայտ քաղաքական հետապնդում է
«Հայաստանն այլևս բռնապետություն է, քաղաքական կուսակցության ղեկավարը կարծիք հայտնելու համար, երբ նման հետապնդումների է ենթարկվում, դա այլ անվանում չունի»,-հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Նա էլ իր մյուս գործընկերների հետ այս պահին գտնվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող տան բանկում, որտեղ ԱԱԾ մեծ թվով աշխատակիցներ խուզարկություններ են իրականացնում։
«Մենք կոչ ենք անում բոլոր միջազգային կառույցներին ուշադրություն դարձնել ու հետևել այս իրադարձություններին, տեսնել, թե իրավապահ մարմիններն ինչ գործողություններ են իրականացնում, մենք կտանք այս ամենի իրավական, նաև քաղաքական գնահատականը»,-ասաց Գ. Պետրոսյանը։
Նա հիշեցրեց ավելի վաղ տված հարցազրույցը, որտեղ հայտարարել է, եթե իշխանությանը քննադատող ելությներից ու հայտարարություններից հետո որևէ մեկը ձերբակալվի, ապա նա այլևս քաղբանտարկյալ է։
«Նիկոլ Փաշինյանը երբ պնդում էր, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, թող մարդիկ իմանան, իրական քաղբանտարկյալները նրանք են, ովքեր այսօր կձերբակալվեն»,-ընդգծեց օրենսդիր մարմնի ներկայացուցիչը։
Պատգամավոր ՆաիրաԶոհրաբյանը հայտարարեց, որ իրենցից որևէ մեկը չի վախենում ձերբակալությունից, ազատազրկումից, եթե որևէ մեկը մտածում է, որ կարող են իրենց ԱԱԾ-ի ու այլ ռեպրեսիաներով լռեցնել, ապա դրանք զուր քայլեր են։
«Դրանք չհաշվարկված քայլեր են։ Ունեցեք քաղաքական ու քաղաքացիական խիզախություն՝ հանդուրժելու այլակարծությունը, որովհետև այդ լոզունգներով եք եկել իշխանության»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Գագիկ Ծառուկյանի ու նրա կուսակիցների տներում
- «Ժողովուրդ». Այլևս լռելու որևէ արդարացում չկա․Ծառուկյանի ուղերձները
- ԲՀԿ նախագահ. Մենք երկիր ենք կորցնում, սկսում եմ քննարկումներ տարբեր ուժերի հետ
- Գագիկ Ծառուկյան. Այս կառավարությունը 100 տոկոսով փոխել է պետք, այն ձախողել է բոլոր ոլորտներում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին