Իշխանությունն արտակարգ դրությունը օգտագործում է, որպես ևս մեկ ճնշման գործիք. Խաժակյան
«Իշխանությունը պահը գնահատել է, և կիրակի օրով, արտակարգ դրության պահմաններում հարուցել է մի գործընթաց, որի շուրջ լինելու է հակազդեցություն», - ԱԱԾ շենքի դիմաց ասաց անդամ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 13.00-ից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ-ում հարցաքննվում է։
Խաժակյանը նշեց, որ իր պարտքն է համարում ներկա լինել ԱԱԾ դիմաց տեղի ունեցող ակցիային, քանի որ տեսել է՝ անհամաչափ ուժ է կիրառվում պատգամավորների, քաղաքացիների և իր մյուս գործընկերների նկատմամբ.
«Ստեղծված իրավիճակի համար իշխանությունն արտակարգ դրությունը օգտագործում է, որպես ևս մեկ ճնշման գործիք»:
Խոսելով Ծառուկյանին առնչվող երեք քրեական գործերի առկայությանը և սրանից ենթադրվող Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելությունից զրկելու փորձի հարցի վերաբերյալ ԼՀԿ-ի կարծիքի մասին՝ Խաժակյանն ասաց, որ յուրաքանչյուր պարագայում իրենք պատրաստ են քաղաքական գնահատական տալ և որևէ կաշկանդվածություն չունեն։
Ըստ նրա, իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առանց խորշելու մտնում է իր ձախողումների մասին խոսող պատգամավորների անձնական կյանք և նեգատիվ ալիք ստեղծում:
«Այս առումով՝ չեմ զարմանա, որ նրանք տրցակներ ունենան և շատ այլ ուժերի ներկայացուցիչների վերաբերյալ, և դրանք վերհանելու համար հարմար պահի են սպասում: Սա բնորոշ չէ ժողովրդավար պետության իշխանության գործելաոճին, հակաիրավական գործելաոճ է»,- ասաց նա։
Խաժակյանի խոսքով՝ արտակարգ դրության, համավարակի ընթացքում իրատեսական չէր իշխանության կողմից հարուցված նման գործընթացը, որի հետևանքները պարզ էր՝ մասսայական հավաքները պիտի լինեին։
«Հետո էլ ճնշում են այդ հավաքը և նշում, որ արտակարգ դրություն է, մարդիկ իրավունք չունեն հավաք իրականացնելու»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մենք նաև գիշերն ենք մնալու այստեղ, չենք լքելու մեր դիրքերը. Զոհրաբյան
- Ոստիկանությունը խիստ հսկողություն է սահմանում, որպեսզի մարզերից մարդիկ չգան և չմասնակցեն ակցիային. Էնֆիաջյան
- Ոստիկանները բերման կամ բռնության են ենթարկում Արման Աբովյանին, Նաիրա Զոհրաբյանին, քաղաքացիներին
- Գեղարքունիքում մեր պատասխանատուներին բերման են ենթարկում. Աբովյան
- Մենք բոլորս ժամը 13:00-ին լինելու ենք ԱԱԾ-ի դիմաց. Տոնոյան
- Մելքումյան. Իշխանությունը քաղաքական պայքարից խուսափում է և գնում է ուժային ճնշումների եղանակով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին