Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից
Քիչ առաջ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից։ Ներկանները նրան դիմավորեցին «Ծառուկյան, Ծառուկյան» բացականչություններով ու բարձր ծափահարություններով։
Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, որ այն ինչ կատարվում է, քաղաքական գործընթաց է։
«Քաղաքական գործընթաց է, որովհետև, եթե պապուս թվի գործեր են հանում... եթե ելույթից առաջ լիներ, կարող էի ասել 50/50, բայց քանի որ այս ամենն իմ ելույթից հետո է, քաղաքական է»,-ասաց նա։
Այլ հարցերի նա չպատասխանեց, ողջունեց հավաքվածներին, նրանց ծափահարությունների ու բացականչությունների ներքո նստեց մեքենան ու հեռացավ։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյանի հարցաքննության ժամկետը լրանում է ժամը 22։00-ին
- Գևորգ Պետրոսյան. Այսօր, որ Փաշինյանը ՀՀ վարչապետն է, դրա համար երախտապարտ է Գագիկ Ծառուկյանին
- Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ շենքում է, որի դիմաց ոստիկանական խմբեր են հավաքվում
- Գագիկ Ծառուկյան. Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ
- Գագիկ Ծառուկյանի տան մոտ հավաքվել են քաղաքացիներ