Մելքումյան. Իշխանությունը քաղաքական պայքարից խուսափում է և գնում է ուժային ճնշումների եղանակով
«Մենք օրեր առաջ էլ պառլամենտում ասացինք վարչապետին, որ երկրում ստեղծվել է ծանր իրավիճակ, իրենք էլ ընդունեցին՝ ճգնաժամային վիճակ է, որը չի հաղթահարվում»,- ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող տանը։
Մ. Մելքումյանը նշեց, որ կորոնավիրուսով պայմանավորված վիճակը չի կագրավորվում. «Հիմա ի՞նչ անենք, կանգնենք նայենք, թե ի՞նչ է կատարվում։ Բա վաղը ժողովրուրդը չի՞ ասի՝ դուք որպես ընդդիմություն կանգնել, նայում էիք»։
Պատգամավորը հիշեցրեց, որ համաճարակի բռնկման հենց սկզբից իրենք օգնություն առաջարկել են, սակայն դրանք անտեսվել են։
«Հիմա մենք ասում ենք, եղբա՛յր, ճիշտ ուղղությամբ չենք գնում, պրոբլեմներ կան, մի րոպե կանգնեք, նայենք, տեսնենք՝ այս երկիրն ուր է գլորվում։ Ու այս գործընթացները համընկան այժմ կատարվող իրադարձություններին հետ, նոր մոգոնեցին կամ հիշեցին... այսինքն ՝ իշխանությունը քաղաքական, բովանդակային պայքարից խուսափում է, և գնում է ուժային ճնշումների եղանակով։ Լավ, հասկացանք, հիմա իրավական գործողություններ են ծավալում, մենք էլ հետևում ենք այս պրոցեսներին։ Բայց միակ խնդիրն այն է, որ չէր կարելի ընդդիմության դեմ գնալ ուժային ճնշումների եղանակով։ Եկեք համբերենք, հասկանանք՝ այս գործընթացները որ ուղղությամբ են գնում»,- ասաց Մ. Մելքումյանը։
Պատգամավորը վստահեցրեց՝ իրենք գնացել են ճիշտ ճանապարհով, և անելու են ամեն ինչ, որպեսզի երկիրն այս վիճակից դուրս բերեն։ Նրա խոսքով, ժողովուրդ արդեն մեղկ է, և մահերը պետք է հնարավոր լինի հաղթահարել. «Դա է այսօր առաջնայինը»։
Հարակից հրապարակումներ`
- Տոնոյան. Ցավում եմ, որ մեր առողջապահության նախարարը ֆոտոշոփով սարքած փաստաթուղթ է շրջանառում
- Գագիկ Ծառուկյան. Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ
- ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Գագիկ Ծառուկյանի ու նրա կուսակիցների տներում
- Աբովյան. «ՈՒնենք շատ կարևոր խնդիր, և դա իշխանությունների ոչ ադեկվատ և ոչ համահունչ արձագանքն էր»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին