Մենք նաև գիշերն ենք մնալու այստեղ, չենք լքելու մեր դիրքերը. Զոհրաբյան
«Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի»,- ԱԱԾ շենքի դիմաց ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորի խոսքով, հնարավոր է, որ գլխավոր դատախազը միջնորդի խորհրդարան, որպեսզի Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկեն։
«Մենք պատրաստ ենք նաև նրան, որ կարող է ԲՀԿ բոլոր պատգամավորներին անձեռնխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնեն։ Քանի որ այս իշխանությունը կարող է բոլորիս նկատմամբ սյուռեալիստական գործերով մեղադրանք ներկայացնել»,- տեղեկացրեց Ն. Զոհրաբյանը։
Ըստ նրա, իրավական որևէ փակուղի չի ստեղծվի, և իշխանությունը կկարողանա ԱԺ նիստ հրավիրել և այդ հարցը բարձրացնել, ուստի նիստը բոյկոտելը կլինի լավագույն տարբերակը։
«Մենք օգտագործելու ենք ցանկացած ամբիոն, ցանկացած գործընկերային հարաբերություն՝ միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելու տեղի ունեցածի վրա։ Ես՝ որպես ԵԽ հայկական պատվիրակության անդամ, գրավոր դիմել եմ միջազգային բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին, ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպաններին՝ ներկայացնելով իրավիճակը, և նշել, որ այս իշխանությունը չի հանդուրժում քաղաքական այլակարծություն, և փորձում է փակել ընդդիմախոսների բերանը՝ քաղաքական և իրավական շինծու գործերով»,- նշեց պատգամավորը։
Նրա խոսքով, ծիծաղելի են հիմնավորումները, որոնց հիման վրա խուզարկություն են իրականացրել Գ. Ծառուկյանի տանը և այժմ էլ հարցաքննում են նրան։ Պատգամավորն իշխանություններին խորհուրդ տվեց փոխել իրենց իրավական խորհրդատուներին։
Ինչ վերաբերում է մեղադրանքներին, որ արտակարգ դրության պայմաններում ԲՀԿ-ն քաղաքացիներին փողոց է դուրս բերել, ապա Ն. Զոհրաբյանը վստահեցրեց՝ իրենք ոչ ոքի փողոց դուրս չեն բերել, ընդհակառակը՝ բազմաթիվ մարդիկ դիմել են իրեն, թե ինչու ինքը կոչ չի անում քաղաքացիներին՝ հավաքվել ԱԱԾ շենքի դիմաց։
Դիտարկմանը, որ Գ. Ծառուկյանին 72 ժամ ԱԱԾ-ում պահելու իրավունք կա, պատգամավորն արձագանքեց՝ այո, մենք նաև գիշերն ենք մնալու այստեղ, հերթափոխով կմնանք, իսկ եթե անհրաժեշտություն լինի, ապա բոլորս միասին կմնանք այստեղ։
«Մենք չենք լքելու մեր դիրքերը»,- եզրափակեց խոսքը Ն. Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Պետրոսյան. Այսօր, որ Փաշինյանը ՀՀ վարչապետն է, դրա համար երախտապարտ է Գագիկ Ծառուկյանին
- Բերման ենթարկված քաղաքացիներին օգնելու համար ձևավորվել է փաստաբանների խումբ
- Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ շենքում է, որի դիմաց ոստիկանական խմբեր են հավաքվում
- Մենք բոլորս ժամը 13:00-ին լինելու ենք ԱԱԾ-ի դիմաց. Տոնոյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան