Ոստիկանները 15 րոպե ժամանակ տվեցին ցուցարարներին հեռանալու համար
ԱԱԾ շենքի դիմաց շարունակվում է բողոքի ցույցը։ Քաղաքացիները շարունակում են պնդել, որ ԱԱԾ գործողությունները՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանն անցկացված հեռախուզումն ու վերջինիս հարցաքննության հրավիրելը քաղաքական հետապնդման դրսևորումներ են։
Մինչ քաղաքացիներն ու ԲՀԿ-ական պատգամավորներն իրենց բողոքի ձայնն են հնչեցնում, ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում լքել ԱԱԾ շենքի տարածքը.
«Հարգելի քաղաքացիներ 15 րոպե ժամանակ ենք ձեզ տրամադրում հավաքը ցրելու համար»։
Իսկ քաղաքացիները արձագանքում են՝ մինչև հստակ պատասխան չստանանք, չենք լքելու տարածքը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենց տեղեկություններով, Գ. Ծառուկյանին գիշերը ևս պահելու են ԱԱԾ-ում, իսկ իրենք մնալու են այդ շենքի դիմաց։
Ավելի վաղ նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս հայտնել էր, որ իրենք գիշերը ևս հերթապահություն են իրականացնելու ԱԱԾ շենքի դիմաց։
Հիշեցնենք, որ ասյօր ևս մեկ անգամ ոստիկանությունը քաղաքացիներին ժամանակ էր տրամադրել հավաքը ցրելու համար, սակայն վերջիններս հրաժարվել էին ենթարկվել ոստիկանների պահանջին, ինչի հետևանքով գրեթե 100 քաղաքացի բերման էր ենթարկվել։
Ըստ վերջին տվյալներին, բերման ենթարկվածների մեջ են նաև Երևանի ավագանու անդամներ Դավիթ Խաժակյանն ու Արմեն Ներսիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանները բերման են ենթարկել Դավիթ Խաժակյանին
- Իշխանությունն արտակարգ դրությունը օգտագործում է, որպես ևս մեկ ճնշման գործիք. Խաժակյան
- Գևորգ Պետրոսյան. Այսօր, որ Փաշինյանը ՀՀ վարչապետն է, դրա համար երախտապարտ է Գագիկ Ծառուկյանին
- Ոստիկանները բերման կամ բռնության են ենթարկում Արման Աբովյանին, Նաիրա Զոհրաբյանին, քաղաքացիներին
- Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ շենքում է, որի դիմաց ոստիկանական խմբեր են հավաքվում
- Գագիկ Ծառուկյան. Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ
- Գագիկ Ծառուկյանը հանդես կգա հայտարարությամբ
- Գագիկ Ծառուկյանի տան մոտ հավաքվել են քաղաքացիներ
- Գևորգ Պետրոսյան. Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկությունը բացահայտ քաղաքական հետապնդում է
- ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Գագիկ Ծառուկյանի ու նրա կուսակիցների տներում
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան