Ոստիկանությունը խիստ հսկողություն է սահմանում, որպեսզի մարզերից մարդիկ չգան և չմասնակցեն ակցիային. Էնֆիաջյան
«Այստեղ խաղաղ ցուցարարներ են հավաքաված, որոնք եկել են արտահայտելու իրենց կարծիքը»,- ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը։
Պատգամավորը հայտնեց՝ թեև ցույցը խաղաղ է, ոստիկանները շարունակում են ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ և բերման ենթարկել նրանց։ Նրա խոսքով, ԲՀԿ-ական պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին ԱԱԾ շենքի դիմացից բերման են ենթարկել, և իրենք չեն կարողանում հասկանալ՝ ովքեր են այդ հրահանգը կատարել՝ օրենքի հետ անհամաչափ գործողություններ իրականացնելով։
«Մեր կողմից իրականացված բոլոր գործողությունները լինելու են բացառապես օրենքի տառին համապատասխան։ Իսկ հիմա ժողովրդի նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվում։ Մարդկանց կարծիքն ազատ արտահայտելու իրավունքին բռնանում են և թույլ չեն տալիս, որ մարդիկ իրենց դիրքորոշումը հայտնեն»,- նշեց նա։
Հարցին, թե ԲՀԿ-ն ինչ կանի, եթե խորհրդարանում անձեռնմխելիությունից զրկեն Գագիկ Ծառուկյանին, Վ. Էնֆիաջյանը պատասխանեց՝ այս ամենը սկսվել է Գ. Ծառուկյանի՝ քաղաքական հայտնի հայտարարությունից հետո։
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդը կուսակցության խորհրդի նիստից հետո ասել էր, որ իշխանությունը պետք է ամբողջ կազմով հրաժարական տա։
«Մենք որպես երկրի երկրորդ քաղաքական ուժ, և որպես խորհրդարանում ներգրավված ընդդիմության առաջին քաղաքական ուժ, չենք կարող խնդիրների մասին խոսել։ Մենք կաշկանդված չենք եղել, չենք, ու չենք էլ լինելու։ Եվ երկրի առջև ծառացած խնդիրների մասին մեր հայտարարությունից հետո իշխանությունն իրականացնում է նման ապօրինի քայլեր, իսկ մենք չենք լռելու։ Մեր լիազորորությունների շրջանում անելու ենք ամեն ինչ, որ արդարությունը վերականգնվի։ Իսկ իշխանության ներկայացուցիչները բոլոր ոլորտներում պետք է հաշվետվություններով հանդես գան։ Բոլոր ոլորտներում նրանք ձախողել են»,- շեշտեց Վ. Էնֆիաջյանը։
Պատգամավորը տեղեկացրեց նաև, որ ահազանգեր են ստացել՝ հատվածական տեղեր կան, որտեղ ոստիկանությունը խիստ հսկողություն է սահմանում, որպեսզի մարզերից մարդիկ չգան և չմասնակցեն ակցիային։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Պետրոսյան. Այսօր, որ Փաշինյանը ՀՀ վարչապետն է, դրա համար երախտապարտ է Գագիկ Ծառուկյանին
- Ոստիկանները բերման կամ բռնության են ենթարկում Արման Աբովյանին, Նաիրա Զոհրաբյանին, քաղաքացիներին
- Գեղարքունիքում մեր պատասխանատուներին բերման են ենթարկում. Աբովյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան