«ՎԵՏՕ»-ի անդամները ՀՀ-ում ԵՄ գրասենյակի դիմաց են
«ՎԵՏՕ» քաղաքական շարժման մասնակիցները Հայաստանում Եվրոպական միության գրասենյակի դիմաց են։ Շարժման մասնակիցները նշեցին, որ այսօր ԱԱԾ-ի դիմացից բերման են ենթարկել նաև իրենց հինգ համախոհների։
«Պահանջում ենք Եվրամիութան երկրներին արձագանքել Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին։ Սա որակում ենք ճնշումներ քաղաքացիական հասարակության նկատմամբ։ Կոչ ենք անում ԵՄ անդամ երկրներին արձագանքել մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումներին, որոնք այսօր թույլ են տրվում իշխանությունների կողմից»,- ասաց «ՎԵՏՕ» քաղաքական շարժման ներկայացուցիչ Անի Հովհաննիսյանը։
Այնտեղ է նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, քաղաքացիական ակտիվիստ Նարեկ Սամսոնյանը, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութերում։
Հարակից հրապարակումներ`
- «Ադեկվադի» անդամներն ԱՄՆ դեսպանատան դիմաց են
- «Լուսավոր Հայաստան». Մեր կողմից կտրվեն անհրաժեշտ իրավական և քաղաքական գնահատականները
- ԲՀԿ-ական պատգամավորները վնասվածքներ ունեն
- ՀՅԴ. Պահանջում ենք իշխանություններից վերադառնալ քաղաքական պայքարի դաշտ
- «Հայրենիք» կուսակցություն. Դեպքերի այս ընթացքը իշխող վարչախմբի հոգևարքի վկայությունն է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին