ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Գագիկ Ծառուկյանի ու նրա կուսակիցների տներում
Այս պահին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Արման ԲԱովյանը, Միքայել Մելքումյանը, Իվետա Տոնոյանը և այլք կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան բակում են։
Ինչպես ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց Նաիրա Զոհրաբյանը, այս պահին Ազգային անվտանգության ծառայության մեծ թվով աշխատակիցներ խուզարկություն են իրականացնում Ծառուկյանի տանը։
Նա նշեց, իրենք դուրս են եկել խուզարկվող տարածքից` չխանգարելու ԱԱԾ աշխատակիցներին կատարելու իրենց աշխատանքը
«Այս պահին մեր կուսակիցների, համախոհների տներում, բնակարաններում գտնվում են ԱԱԾ աշխատակիցներ։ Ես ուզում եմ հանրությանը ասել, այս իշխանությունը չի հանդուրժում այլախոհություն, այլակարծություն, գործում է նույն մեթոդներով, նույն ձեռագրով, նույն պատմությունն է, ինչ եղել է 2015 թվականին»,-ասաց նա։
Պատգամավորը նշեց, ծառայության աշխատակիցները նույնիսկ չեն կարողացել հայտնել, թե որն է պատճառը, ասել են 2017 թվականի ընտրություններում Մարտունի քաղաքում մեծամասնական կարգով առաջադրված թեկնածու են ունեցել՝ Վազգեն անունով, «որին գումար են տվել, չգիտեմ, ինչ են արել, խուզարկություն անողները չկարողացան հստակ թե ինչի մասին է խոսքը։ Պատկերացնում եք աբսուրդը, թե ինչ են պեղել»։
ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանն էլ ընդգծեց, որ այս ամենն իրականացվում է քաղաքական գործընթացների համատքեստում։
«Այլ կարծիք լինել չի կարող։ Սա ընդամենը մեր հայտնած մտահոգությունների պատասխանն է»,-ասաց նա։
Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, արդեն կատարվողի մասին իրազեկել է միջազգային կազմակերպություններին ու կառույցներին, որպեսզի հետևեն դեպքերին ու գնահատական տան։
Հարակից հրապարակումներ`
- ԲՀԿ նախագահ. Մենք երկիր ենք կորցնում, սկսում եմ քննարկումներ տարբեր ուժերի հետ
- Գագիկ Ծառուկյան. Այս կառավարությունը 100 տոկոսով փոխել է պետք, այն ձախողել է բոլոր ոլորտներում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան