«Ադեկվադ»-ի անդամները հեռացան ԱՄՆ դեսպանատան մոտից
«Մենք եկել ենք մեր երախտիքը հայտնելու Ամերիկայի դեսպանատանը»,- ՀՀ-ում ԱՄՆի դեսպանատան դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանը։
Քանի որ այսօր կիրակի է, տստ նրա, իրենց շնորհակալական նամակը չեն կարողանում տեղ հասցնել, ուստի իրենք ստիպված կլինեն մեկ այլ օր մոտենալ և նամակը տալ դեսպանատան աշխատակիցներին.
«Մենք շնորհակալ ենք լռության համար, և հույս ունենք, որ այդ լռությունը կպահպանվի»։
Հիշեցնենք, որ ըստ նրանց, ԱՄՆ դեսպանատունը վերջին երկու տարիներին չի խառնվել ՀՀ ներքաղաքական իրադարձություններին, թեև դրանից առաջ զսպող հայտարարություններ էր հնչեցնում՝ նախկին իշխանությունների վերաբերյալ։
Այնուամենայնիվ, ադեկվադցիները գտել էին տարբերակ՝ իրենց շնորհակալական խոսքն ասելու։ Նրանք «Thank you for sielence» (շնորհակալություն լռության համար) գրառմամբ պաստառներ էին պատրաստել։
Մինչ «Ադեկվադ»-ի անդամները իրականացնում էին իրենց լուռ ակցիան, ոստիկանության աշխատակիցները նրանց ասացին՝ մեկ րոպե ժամանակ են տրամադրում, որպեսզի վերջիններս տարածքը լքեն, ինչից հետո նրանք հեռացան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին