Արթուր Խուդինյան. Ոստիկանության նպատակը բերման ենթարկելը չէ
ԱԱԾ շենքի դիմացից շարունակում են բերման ենթարկել քաղաքացիների։ Երևանի փոխոստիկանապետ գնդապետ Արթուր Խուդինյանը հավաքված ոստիկաններին ասաց, որ քաղաքացիներին զգուշացնեն, տան 5 րոպե ժամանակ, որպեսզի հեռանան տարածքից, այլապես բերման ենթարկեն։
Նա լրագրողներին ասաց, որ քաղաքացիներին բերման են ենթարկում ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար, վարչական տույժի են ենթարկվում։
Ա.Խուդինյանը նշեց, որ տեղյակ չէ, թե քանի հոգու են բերման ենթարկել օրվա ընթացքում, բայց բոլորը հավաքի մասնակիցներ են։
«Արտակարգ դրության ժամանակ հավաքներ չեն թույլատրվում, քաղաքացիներին հորդորում ենք, որ հեռանան, ողջամիտ ժամանակ ենք տալիս։ Այսինքն ոստիկանության նպատակը բերման ենթարկելը չէ, սակայն քաղաքացիները, չգիտես ինչու, հետ են գալիս»,- ասաց Երևանի փոխոստիկանապետը։
Հիշեցնենք, որ քաղաքացիները հավաքվել են ԱԱԾ դիմաց ժամը 13։00-ից։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որին ԱԱԾ-ում հարցաքննում են։
Հարակից հրապարակումներ`
- Անի Սամսոնյան. Պահի էֆֆեկտով մտածող ու գործող իշխանության դեմքն է սա
- «Լուսավոր Հայաստանն» այսօր հատուկ նիստ է գումարելու
- «Իրավական ուղի». Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինություններ թույլ տված ոստիկաններին
- Ոստիկանները 15 րոպե ժամանակ տվեցին ցուցարարներին հեռանալու համար
- Ոստիկանները բերման են ենթարկել Դավիթ Խաժակյանին
- Ոստիկանությունը խիստ հսկողություն է սահմանում, որպեսզի մարզերից մարդիկ չգան և չմասնակցեն ակցիային. Էնֆիաջյան
- ԲՀԿ-ական պատգամավորները վնասվածքներ ունեն
- Ոստիկանները բերման կամ բռնության են ենթարկում Արման Աբովյանին, Նաիրա Զոհրաբյանին, քաղաքացիներին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին