Իշխանության ընտրած մեթոդը տանում է առճակատման. Մինասյան
«Ակնհայտ է, որ իշխանության ընտրած մեթոդը տանում է առճակատման, և ամբողջ պատասխանատվությունն իշխանության վրա է»,- ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով, իշխանության ընտրած ճանապարհը՝ քաղաքական ընդդիմախոսությանը նման մեթոդներով պատասխանելու, բերելու է շատ ավելի ծանր հետևանքների։
«Ժամ առաջ իշխանությունը պետք է գիտակցի այս ամենը։ Իրավապահ մարմինները չպետք է օգտագործվեն այս գործընթացում, առավել ևս Սահմանադրության համաձայն, ԱԺ պատգամավորին չի կարելի քրեական հետապնդման ենթարկել՝ առանց ԱԺ համաձայնության։ Խախտված է ամեն ինչ՝ Սահմանադրությունից սկսած և բարոյական նորմերով ավարտված»,- նշեց նա։
Ա. Մինասյանի խոսքով, ժողովրդի պահանջը ճիշտ է։
«Մենք արդեն հանդես ենք եկել առաջարկությամբ՝ նախաձեռնող կազմ-կոմիտեի ստեղծման մասին։ Երկիրը պահանջում է արտակարգ գործողություններ և դրանց ներքո քաղաքական իշխանությանը պատասխանատվության կանչելու կոնկրետ քայլեր»,- տեղեկացրեց Ա. Մինասյանը։
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ-ում հարցաքննվում է։ Այսօր վաղ առավոտից նրա Առինջում գտնվող տանը ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացնում։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ շենքում է, որի դիմաց ոստիկանական խմբեր են հավաքվում
- Գեղարքունիքում մեր պատասխանատուներին բերման են ենթարկում. Աբովյան
- Մենք բոլորս ժամը 13:00-ին լինելու ենք ԱԱԾ-ի դիմաց. Տոնոյան
- Գագիկ Ծառուկյան. Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան