ԲՀԿ-ական պատգամավորները վնասվածքներ ունեն
ԲՀԿ խմբայցության Կարինե Պողոսյանը, նաև այլ պատգամավորներ վնասվածքներ ունի։
«Պատգամավորներով նստած էինք ճանապահին, սկսեցին հրել, մեկը ոտքիցս էր քաշում, մեկը վզիցս էր բռնել, ամբողջությամբ պառկեցրին ասֆալտին»,- լրագրողներին ասաց պատգամավորը։
Երբ ասել է, որ իրավունք չունեն, իրենք պատգամավոր են, ոստիկաններն, ըստ նրա, ասել են, որ «իրենց չի հետաքրքրում»։
ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանն ասաց, որ մարդկանց աչքի առաջ անհամաչափ ուժի կիրառվեց, խաղաղ հավաքվել են, մարդիկ իրենց կարծիքն են հայտնում։
«Մարդկանց բերման են ենթարկում։ Ազգային ժողովի պատգավորների նկատմամբ ուժ կիրառվեց, պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին բերման են ենթարկել»,- ասաց նա։
Վահե Էնֆիաջյանի խոսքով, տասնյակ քաղաքացիների բերման են ենթարկել։
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք մնալու են այնքան, մինչև երկրում չհաստատեն օրենքի օրինականության դիկտատուրա։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանները բերման կամ բռնության են ենթարկում Արման Աբովյանին, Նաիրա Զոհրաբյանին, քաղաքացիներին
- Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ շենքում է, որի դիմաց ոստիկանական խմբեր են հավաքվում
- ԱԱԾ. Բացահայտվել են 2017 թ.ԱԺ ընտրություններին ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու և համակարգային բնույթ կրող դեպքեր
- Գագիկ Ծառուկյան. Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ
- Գագիկ Ծառուկյանը հանդես կգա հայտարարությամբ
- Գագիկ Ծառուկյանի տան մոտ հավաքվել են քաղաքացիներ
- Գևորգ Պետրոսյան. Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկությունը բացահայտ քաղաքական հետապնդում է
- ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Գագիկ Ծառուկյանի ու նրա կուսակիցների տներում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան