Գագիկ Ծառուկյան. Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ
«Այսօրվա այս պահը սարքած է։ Այո, քաղաքական է, ուզում են ճնշում գործադրեն, շանտաժ, վախեցնեն։ Բայց ես այսօր ասում եմ ձեզ որպես Ծառուկյան Գագիկ՝ անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը դուրս գալով իր տնից, որտեղ ԱԱԾ-ն խուզարկություն է կատարում։
Նա նշեց, որ ինչ ուզում է սարքեն-չսարքեն, չոռը մարդուն չի կպնելու։
«Պատրաստ եմ ամեն ինչի։ 2015 թվականից ամեն ինչ առաջարկել են, չեմ համաձայնվել, այսօր էլ առաջարկել են, չեմ համաձայնվել, ոչ մի բանի կարիք չունեմ։ Երկու տարի է ամեն ինչ ձախողված է, ասել եմ, որ համապատասխան մարդիկ այսօր իրենց տեղերում չեն։ Այսօր բոլորը ձախողված է։ Այսօր ամեն օրն ի վնաս է ժողովրդի, պետության է՝ արտաքին քաղաքականություն, ներքին քաղաքականություն, սոցիալական, տնտեսական, առողջապահական, համաճարակային»,- ասաց Գ.Ծառուկյանը։
Նա նշեց, որ մարզերում հիվանդանոցներ չկան, որ մարդկանց ստուգեն, թեստեր ընդունեն։
«Ժողովրդի մեծամասնությունը վարակված է, պետք է լուրջ քայլեր անեն, մարդկանց թեստավորեն, բայց ոչ թեստ ունեն, ոչ էլ քայլ են կատարում, դա անգործության նշան է»,-ասաց Գ. Ծառուկյանը։
ԲՀԿ առաջնորդի խոսքով, 300-400 հազար մարդ անգործ է, այս պայմաններում մարդ չի կարողանում մի կտոր հաց վաստակի, գույքահարկ են բարձրացնում։
«Երեք ամիս հետո սով է լինելու, համաճարակը չի կագնում»,- ասաց նա։
Գ.Ծառուկյանը կրկենց, որ այս գործողությունները քաղաքական ճնշում են, պարտադրված, որ ձայները կտրեն․ «Ասում եմ՝ ով կտրի, անբարոյականի տղա է»։
Նա հայտնեց, որ հիմա գնում է հարցաքննության, բայց չգիտի՝ ինչ հարցերի է պատասխանելու։
Գ. Ծառուկյանի տան դիմաց հավաքված աջակիցները հայտարարեցին, որ իրենք էլ գնում ԱԱԾ։
Հարակից հրապարակումներ`
- Տոնոյան. Ցավում եմ, որ մեր առողջապահության նախարարը ֆոտոշոփով սարքած փաստաթուղթ է շրջանառում
- Գագիկ Ծառուկյանը հանդես կգա հայտարարությամբ
- Գագիկ Ծառուկյանի տան մոտ հավաքվել են քաղաքացիներ
- Գևորգ Պետրոսյան. Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկությունը բացահայտ քաղաքական հետապնդում է
- ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Գագիկ Ծառուկյանի ու նրա կուսակիցների տներում
- Գագիկ Ծառուկյան. Այս կառավարությունը 100 տոկոսով փոխել է պետք, այն ձախողել է բոլոր ոլորտներում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան