Գագիկ Ծառուկյանի հարցաքննության ժամկետը լրանում է ժամը 22։00-ին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ավելի քանի 7 ժամ ԱԱԾ-ում հարցաքննվում է։ Այս պահին էլ ծառայության շենքի մոտ են հավաքված ԲՀԿ-ական պատգամավորներ, քաղաքացիներ։
Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ սահմանված ժամկետը լրանում է ժամը 22։00-ին, հույս հայտնեց, այդ ժամկետը լրանալուց հետո Գագիկ Ծառուկյանն ազատ կարձակվի, իշխանությունը չի գնա իրավիճակի ծայրահեղ լարվածության, սրման։
«Եթե ոչ, ապա ես ու իմ բոլոր գործընկերները, «Բարգավաճ Հայաստանը» պատրաստ են բոլոր հնարավոր սցենարների, զարգացումների, պատրաստ են կալանավորումների, կարող են իրենց քիթը խոթել մեզանից յուրաքանչյուրի անձնական կյանքը, զրկել անձեռնմխելիությունից, կարող են շանտաժների ու կոմպրոմատների գործիքները գործի դնել, որևէ գործիք մեզ հետ չի կանգնեցնի, հարգարժան իշխանություն, դուք անցել եք բարոյականության հնարավոր բոլոր կարմիր գծերը։ Դուք ունեք վերջին հնարավորությունը իրադարձությունները չդարձնելու անշրջելի ու անդառնալի»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Այս պահին ԱԱԾ շենքի դիմաց ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ են կուտակվում՝ պատ կազմելով։ Մինչ այդ ոստիկանությունը հավաքավածներին քաղաքացիներին անընդհատ կոչ են անում դադարեցնել հավաքը, քանի որ արտակարգ դրություն է։
Հարակից հրապարակումներ`
- Անի Սամսոնյան. Պահի էֆֆեկտով մտածող ու գործող իշխանության դեմքն է սա
- Նարեկ Սամսոնյան. Ծառուկյանի վրա չկա «տուշոնկաների» տեսանյութ, սարքել են կեղծ փաստաթղթեր
- «Լուսավոր Հայաստանն» այսօր հատուկ նիստ է գումարելու
- Գևորգ Պետրոսյան. Այսօր, որ Փաշինյանը ՀՀ վարչապետն է, դրա համար երախտապարտ է Գագիկ Ծառուկյանին
- Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ շենքում է, որի դիմաց ոստիկանական խմբեր են հավաքվում
- Գագիկ Ծառուկյան. Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ
- Գագիկ Ծառուկյանը հանդես կգա հայտարարությամբ
- Արսեն Բաբայանը փաստաբաններին խնդրում է այցելել ոստիկանության Արաբկիրի բաժին