Էլինար Վարդանյան. Սա նաև անարգանք է ԱԺ պատգամավորի ինստիտուտի հանդեպ
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը հերթական հոդվածում գրել է. «Այսօր հերթական անգամ ականատես եղանք քաղաքական նպատակներով ՀՀ Ոստիկանության բացահայտ օգտագործման փաստին։ Անթույլատրելիորեն ցուցադրական բռնի ուժ կիրառվեց իրենց բողոքի ձայնը բարձրացնողների նկատմամբ։
Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ էին ու անթույլատրելի: Խստորեն դատապարտելի է հատկապես կին պատգամավորների նկատմամբ ոստիկականական ուժի կիրառումը, անհարգալից վերաբերմունքը։ Սա նաև անարգանք է ԱԺ պատգամավորի ինստիտուտի հանդեպ։
Չի կարելի իրավապահ համակարգը դարձնել քաղաքական հաշվեհարդարների գործիք, նոր անջրպետներ անցկացնել հասարակության և ոստիկանության միջև։ Այստեղ կարևոր է նաև հենց ոստիկանության դերակատարումը. անկախ ամեն ինչից, ոստիկանությունը պետությանն է և պետք է գործի բացառապես օրենքի և բանականության սահմաններում։
Մարդու իրավունքների պաշտպանությունը չի կարող պայմանավորված լինել քաղաքական նպատակահարմարությամբ ու հայացքների համընկնմամբ։ Եվ եթե վերջին տարիների ընթացքում մարդու իրավունքների կոպիտ խախտումները չուղեկցվեին հանրային և քաղաքական գործիչների լռությամբ, գործընթացներն այսպիսի անցանկալի ուղղությամբ չէին ընթանա։
Կարևոր է նաև դիվանագիտական և միջազգային կառույցների արձագանքը, որոնք աջակցում են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը։ Նրանք այսօր պետք է ոչ միայն լուռ հետևեն ընթացող գործընթացներին, այլև փորձեն պատշաճ գնահատականներ տալ կատարվածին։
Հարակից հրապարակումներ`
- «Լուսավոր Հայաստանն» այսօր հատուկ նիստ է գումարելու
- «Իրավական ուղի». Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինություններ թույլ տված ոստիկաններին
- Իվետա Տոնոյան. Որևէ մեկը թող այսօրվա իրադարձություններից չուրախանա
- Ոստիկանները բերման են ենթարկել Դավիթ Խաժակյանին
- ԲՀԿ. Սա ապարդյուն և դեպի նոր ռիսկեր տանող ճանապարհ է
- «Լուսավոր Հայաստան». Մեր կողմից կտրվեն անհրաժեշտ իրավական և քաղաքական գնահատականները
- ԲՀԿ-ական պատգամավորները վնասվածքներ ունեն
- ՀՅԴ. Պահանջում ենք իշխանություններից վերադառնալ քաղաքական պայքարի դաշտ
- «Հայրենիք» կուսակցություն. Դեպքերի այս ընթացքը իշխող վարչախմբի հոգևարքի վկայությունն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան