Մենք բոլորս ժամը 13:00-ին լինելու ենք ԱԱԾ-ի դիմաց. Տոնոյան
Գագիկ Ծառուկյանին ժամը 13.00-ին կհարցաքննեն։
ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մենք բոլորս ժամը 13:00-ին լինելու ենք ԱԱԾ-ի դիմաց: Պարոն Ծառուկյանին հրավիրել են հարցաքննության:
Քաղաքական հետապնդումները շարունակվում են»:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ԱԱԾ-ն հետախուզություն է իրականացնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Առինջի տանը։
ԲՀԿ առաջնորդը, նախքան ԱԱԾ գնալը, հայտարարել էր, որ շարունակելու է պայքարը։
«Այսօրվա այս պահը սարքած է։ Այո, քաղաքական է, ուզում են ճնշում գործադրեն, շանտաժ, վախեցնեն։ Բայց ես այսօր ասում եմ ձեզ որպես Ծառուկյան Գագիկ՝ անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ»,- ասել էր նա։
Հարակից հրապարակումներ`
- Մելքումյան. Իշխանությունը քաղաքական պայքարից խուսափում է և գնում է ուժային ճնշումների եղանակով
- Տոնոյան. Ցավում եմ, որ մեր առողջապահության նախարարը ֆոտոշոփով սարքած փաստաթուղթ է շրջանառում
- Գագիկ Ծառուկյան. Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին